08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարող ստիպել մեզ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գնալ միակողմանի և անհիմն զիջումների. Փաշինյան

Ադրբեջանը՝ անտեսելով կորոնավիրուսային համավարակի ֆոնին զինված հակամարտություններին վերջ տալու բազմաթիվ կոչերը, ձեռնարկել է ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ, և Հայաստանի զինված ուժերը չէին կարող չարձագանքել այդ սադրիչ գործողություններին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:

«Ադրբեջանի կողմից սադրանքները շարունակվում են՝ նպաստելով լարվածության և իրավիճակի անկանխատեսելիության պահպանմանը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Այն չի կարող կոտրել հայ ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ գնալ միակողմանի և անհիմն զիջումների՝ հակամարտության կարգավորման հարցում», – հայտարարել է նա:

Փաշինյանի խոսքով՝ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի և խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա:

 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ