20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Ոչ մի կարգ ու կանոն: Ով ինչ ուզում, երբ ուզում, որտեղ ուզում, անում է: Անիմաստ պարետատուն և անիմաստ որոշումներ. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանն այսօր: Զարթնում եմ անորոշ, տխուր և հոգնած: Կորոնավիրուս և արտակարգ դրություն: Ոչ մի կարգ ու կանոն: Ով ինչ ուզում, երբ ուզում, որտեղ ուզում, անում է: Անիմաստ պարետատուն և անիմաստ որոշումներ: Անիմաստության անիմաստ չկառավարում:   Տնտեսություն: Շարունակում է մնալ կորզող բնույթի: Երկրում ստեղծվող անորակ արժեքի գերակշիռ մասը տեղի […]

Գավառի բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել. Աշոտ Ահարոնյան

Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կա երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:   Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով […]

Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից. Ավետիք Չալաբյան

Երեկ Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը ծանր հարված է շատերիս համար։ Չորս հայ մարդու կյանք խզվել է կույր ագրեսիայի պատճառով, երկու մեծ համայնքներ հայտնվել են լայնամասշտաբ վենդետայի եզրին, իրավապահ մարմինները անկարող են եղել կանխել բռնության նոր ալիքը, նույնիսկ ոստիկանապետի և ոստիկանական հատուկ ստորաբաժանման ներկայությունը չի օգնել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության […]

Հայաստանում կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1932 է

Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1932-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 900 քաղաքացի, փաստացի բուժվում է 1000-ը  Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 մարդ։

«Նիկոլը մսխում է նախկին իշխանության ձեռքբերումները». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը մսխում է նախկին իշխանության ձեռքբերումները. Հանդես գալով միայն որպես «լեն օրերի» կառավարություն, Նիկոլը տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում` իրենց պողոսներին թողեց մեն-մենակ՝ խորացող սոցիալական ճգնաժամի հետ: Հենց սկզբից էլ պարզ էր, որ ճգնաժամային իրավիճակում, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, անհնարին է դառնալու կոմունալ վճարումները, սակայն «ամենազոր» Նիկոլը հայտարարեց, […]

«Ամենասարսափելի թալանչիությունն ու գողությունն այն է, որ թալանվում է մարդկային ամենամեծ արժեքը՝ մարդկանց հավատը»․ Վահրամ Բաղդասարյան

Հարցազրույց ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ – Պարոն Բաղդասարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ կոմունալները չվճարելը կարող է հանգեցնել երկրում էներգետիկ համակարգի կոլապսի։ Բայց հիշում ենք, որ թավշյա հեղափոխության օրերին Հանրապետության հրապարակից կոմունալները չվճարելու կոչեր էին հնչում։ Այն ժամանակ երկրի էներգետիկ համակարգը կոլապսի ենթարկելու վտանգ չկա՞ր։ – Ինչո՞ւ […]

Դուք՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու. Միքայել Մինասյան

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից, հիմա էլ խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել», գրում եմ ուղիղ՝ առանց միջնորդների։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Ընդունեք ի գիտություն. Դուք՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու. […]

200 մեկուսացած բուժաշխատող կա, 23-ը՝ բժիշկ․ «Հրապարակ»

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցների վարակվելուց հետո «Նաիրի» ԲԿ-ում երեկ որոշել են երկու բուժհիմնարկներում՝ «Էրեբունիում» եւ «Նաիրիում», համատեղության կարգով աշխատողներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ՝ առնվազն 2 շաբաթ, որի ընթացքում պարզ կդառնա՝ նրանք վարակվե՞լ են կորոնավիրուսով, թե՞ ոչ: Իսկ «Էրեբունիում» բուժաշխատողները վարակվել են մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված հիվանդ պացիենտից: Տեղեկացանք, որ […]

Մեխակի պես շատերը կան․ իսկ ի՞նչ անեն բազմահազար մեր այլ հայրենակիցները. «Փաստ»

. «Շատ ուրախալի եւ հաճելի է, որ արագորեն լուծվում են վարչապետի կողմից «մուննաթի» արժանացած կուրթանցի Մեխակի, ապրիլի 24-ին սահմանափակումների մասին անտեղյակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ փորձող եւ կեսգիշերից երկու ժամ անց «պաշտոնական» ուղեկցությամբ ծաղիկ խոնարհած Արտուշ պապի, վարչապետին նամակ գրած եւ անձնագրայինի հետ խնդիր ունեցող տիկնոջ խնդիրները: Գուցե նման մեկ-երկու դեպք էլ հնարավոր լինի հիշել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի