23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից. Ավետիք Չալաբյան

Երեկ Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը ծանր հարված է շատերիս համար։ Չորս հայ մարդու կյանք խզվել է կույր ագրեսիայի պատճառով, երկու մեծ համայնքներ հայտնվել են լայնամասշտաբ վենդետայի եզրին, իրավապահ մարմինները անկարող են եղել կանխել բռնության նոր ալիքը, նույնիսկ ոստիկանապետի և ոստիկանական հատուկ ստորաբաժանման ներկայությունը չի օգնել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Ես դատապարտում եմ այս բռնության բոլոր մեղավորներին, և կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ վերջ տալ ամենաթողությանը, այն բերում է անարխիայի և քաոսի։ Մեր երկրում կա օրենք, նաև մարդասպաններին դատելու համար, և պետության պարտքն է ապահովել օրենքի կիրառումը, ոչ թե թողտվությամբ և անվճռականությամբ թույլ տալ ինքնիրավչություն և ինքնադատաստան, սա ուղիղ ճանապարհ է դեպի միջնադար։

Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից և կկարողանա իրավիճակը արագ վերցնել վերահսկողության տակ, մինչ այդ ցավակցում եմ երեկվա բռնության բոլոր զոհերի հարազատներին, և հորդորում նրանց՝ դադարեցնել ցանկացած նոր բռնություն, այն միայն դժբախտություն է բերելու բոլոր կողմերին, և մեծ ցավ՝ մեր ամբողջ երկրին», – գրել է Չալաբյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ