Սարսափելին, սակայն, ավելի դաժան իրականությունն է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե անկեղծ ասեմ՝ էս Թաթայի համերգ-Հանրայինի թեման ինձ մեծ հաշվով չի զարմացրել (ասենք՝ խնդալու կլիներ այլ վերաբերմունք ցուցաբերելը)։ Իրականում դրան չեմ էլ ուզում անդրադառնալ։ Ասեմ ավելին՝ ես լուրջ կասկածներ ունեմ, որ դա հերթական արհեստական ու դիտավորյալ արված օպերացիա էր՝ հանրային դիսկուրս (թեկուզ լինի գանահարանք ու քամահրանք), կարևորը՝ խոսեն։
Ես մի ավելի ցինիկ դրվագի եմ ուզում անդրադառնալ։
Քչերի ուշադրությունը գրավեց, որ երեկ՝ նույն սեպտեմբերի 27-ին, հայաստանյան որոշ համայնքներում ՏԻՄ ղեկավարի ընտրություն էր։ Մի հատ նորից եմ ասում՝ ՏԻՄ-երը ղեկավար էին ընտրում համազգային ողբերգության օրը ու դա անում էին մեծագույն հաճույքով՝ առանց փոքր-ինչ կարկամելու։
Սարսափելին, սակայն, ավելի դաժան իրականությունն է․ բոլորիս գլխին պատերազմի արհավիրք բերած այս չարիքի իշխանությունը որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն։ Մադիկ միակամ ու կազմակերպված գրեթե 100 տոկոս քվե է տալիս անկարող ու խալխի կոշիկ լիզող ուժին:
Էս ա օրվա իշխանության ողջ «պերճանքն ու մերկությունը»։
Հ.Գ. Դե, իսկ Հանրայինն ու AZTv-ին էլ հանգիստ կարող են ճանաչվել դուստր ձեռնարկություններ»:











































