«Նիկոլը մսխում է նախկին իշխանության ձեռքբերումները». Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը մսխում է նախկին իշխանության ձեռքբերումները.
Հանդես գալով միայն որպես «լեն օրերի» կառավարություն, Նիկոլը տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում` իրենց պողոսներին թողեց մեն-մենակ՝ խորացող սոցիալական ճգնաժամի հետ: Հենց սկզբից էլ պարզ էր, որ ճգնաժամային իրավիճակում, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, անհնարին է դառնալու կոմունալ վճարումները, սակայն «ամենազոր» Նիկոլը հայտարարեց, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու։ Իսկ այսոր Նիկոլն իրեն հատուկ խուճուճ բառերով ասաց, որ կոմունալ վարձերը չվճարելու դեպքում մարդիկ կզրկվեն թոշակներ և նպաստներ ստանալուց, քանի որ բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը համատարած չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց մատակարարներին և աշխատողներին, արդյունքում չեն կարողանում վճարել հարկեր: Այստեղ տեղին հիշել մեծն Թումանյանի «Պոչատ աղվեսը»: Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում: Նիկոլը հոխորտաց նաև, որ ոչ ավել, ոչ պակաս ՀԾԿՀ-ն կառավարության առաջ հարց է դրել, եթե չվճարելու ճանապարհով գնանք, դրվում է ընդհանրապես երկրում հոսանք կամ գազ ունենալու խնդիրը։ Ի դեպ, ՀԾԿՀ-ն նման իրավասություն չունի: Ըստ Նիկոլի ներկայացրած տվյալների` այս պահի դրությամբ 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդներից անջատվել է 4300 բաժանորդների հոսանքը կամ 0,5 տոկոսը, և 623 հազար գազի բաժանորդներից` 736 գազի բաժանորդների գազի մատակարարումը կամ 0,002 տոկոսը, իսկ այս թվերը, գերշահույթով աշխատող կազմակերպություններում, անգամ մեծ ցանկության դեպքում, երկրում էներգետիկ համակարգի կոլապս չեն առաջացնի: Հիմա Նիկոլը հազար ու մի բան հորինելով և մեկ ստերով կերակրում է ժողովրդին, մեկ էլ ըհը սկսում է մեղադրել անմեղներին: Սահմանադրության քարոզարշավի օրերն էլ քայլառաստներին փեշքեշ: Սա հիշելու համար, քանի որ ոչինչ չի մոռացվում: Համոզված եմ, որ մի օր ժողովրդին մեղադրելու է, որ Սահմանադրության քարոզարշավի ընթացքում ինքնաբուխ հավաքներին ակտիվ մասնակցելու հետևանքով կորոնովիրուսի դեմը շուտ չառան:
Հ.Գ. Ականջիդ օղ արա, գիտեիր հեշտ է երկիր ղեկավարելը, խոստումներ էիր տալիս, սարեր էիր խոստանում, հիմա հասկանում ես գոնե, որ սա խմբագրի գործ չէ, քո տեղը չէ, քո խելքի բանը չէ, դու անզոր ես: Մի բան էլ գազ, ջուր, լույս իհարկե կլինի, բայց սպառողներ կարող է չլինեն»: