19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 3, 2019

Թորոսյա՛ն Արսեն, դո՞ւ ում ընկերն ես, կասե՞ս` նախորդ իշխանությունների հետ ինչ կապեր ունես՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից. Մարինա Խաչատրյան

Երւանի ավագանու նախկին անդամ, նյարդավիրաբույժ  Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով` «Խնդրում եմ փոխանցել ԱՆ նախարարի աթոռին իրեն լավ զգացող Ա.Թորոսյանին» գրառումով անդրադարձավ Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսին և առողջապահության ոլորտին առնչվող մի շարք հարցերի. «Տեղեկացա, որ իրեն վռնդել են իր իսկ հրավիրած ասուլիսից, որովհետև այն, ինչ ինքն ասելու էր, խաբելու էր, արդեն խաբել է, այլևս իրեն […]

Աշխարհում որտե՞ղ եք տեսել, որ դատարանների դռները երկրի ղեկավարի կոչով փակեն. Լևոն Քոչարյան

Սահմանադրական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ ՍԴ-ից իր միակ ակնկալիքն այն է, որ իրականացնի արդար քննություն, և չտրվեն ճնշումների։ «Եղած ճնշումները բոլորս ենք նկատել, մեր գործը վերացնելուց հետո, երբ […]

«Դու»-ի մի անցեք, սարքել եք «Մանուշակ» մանկապարտեզը. Պատգամավորները վիճեցին փոխնախարարին չճանաչելու պատճառով

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» Սահմանադրական օրենքում, որի շրջանակում առաջարկվում է ԱԺ հանձնաժողովներին մշակել և ներկայացնել ռազմավարական պլան կազմավորվելուց հետո երկամսյա ժամանակահատվածում կամ պետբյուջեի քննարկման նախագծից 40 օր առաջ: Նախագիծը ներկայացվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն ի պատասխան, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, նշեց, որ ՀՀ […]

«… բաց էր քամակդ, պճղավոր փաշա, թաթերդ խաչից ետ քաշա, օրերդ են հաշված. մեկ և երկու, մինչև սև ուրբաթ»

Երազախաբություն Երազում տեսավ Նիկոլը Նազար իբր վարչապետ, Ուստիան իր կինը թագուհի դարձած, աշխարհի հզորները չեն ուզում իրենց աշխարհը տալ: Ուստիանը ոչ ձի և ոչ էլ ավանակ, այլ ուղղաթիռ նստավ, տղան Աշոտիկ թագաժառանգ հորը ահազանգ թե պյուրեն անալի է, աղ չկա. աղն է կերել մատաղը: Շերխանը վագր Նիկոլին ձի. ինչու՞ սպանեցիք, էլ նժույգ չկար, երազ էր, […]

Սա քաղաքական գիծ է. Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել ռուս ընդդիմադիր գործչին

Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիշկինը: «Ես շնորհակալ եմ Հայաստանին՝ ինձ՝ Ռուսաստանի կողմից քաղաքական պատճառներով հետապնդվող քաղաքական գործչիս, տրված փախստականի կարգավիճակի համար»,- գրել է նա: Ֆեյսբուքյան գրառումներից մեկում Շիշկինը հայտարարել է. «Սա Հայաստանի կողմից քաղաքական գիծ է»: 

«Ես չէի ուզում սպանել երեխայիս, դրեցի աղբարկղում՝ մտածելով, որ մարդիկ կգային, կտանեին, միջոց չունեի պահելու»

«Ես չէի ուզում սպանել երեխայիս, դրեցի աղբարկղում՝ մտածելով, որ մարդիկ կգային, կտանեին, միջոց չունեի պահելու»։ Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության կասկածանքով ձերբակալված 20-ամյա մայրը մանրամասներ է պատմել աղջկա սպանությունից։ Նա իր ցուցմունքում պատճառաբանել էր, թե այդ քայլին գնացել է սոցիալապես վատ վիճակում գտնվելով, կերակուր չունենալով։ «Ի վիճակի չեմ երեխային […]

Արսեն Թորոսյանն իր կնոջ կենտրոնի պետպատվերները կրկնապատկել է

Տարվա սկզբին պետպատվերի բաշխում անելիս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել, ինչպե՞ս եղավ, որ Ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ (Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ու ԿՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) ծառայություններ, կրկնապատկեցիք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը՝ դիմելով ՀՀ Առողջապահության նախարար […]

Արսեն Թորոսյանի «պատասխանը»՝ ասուլիսի տապալմանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր այսօրվա ասուլիսի տապալմանն արձագանքել է Ֆեյսբուքում փաստաթղթի հրապարակմամբ: «Մի փոքրիկ պատմություն մի մեծ կենտրոնի մասին Կամ Ինչպես էին նախկինում կատարվում ներդրումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է նա:

ՍԴ որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը կհրապարակի վաղը` սեպտեմբերի 4-ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նշենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը օգոստոսի 29–ից գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի