14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Արսեն Թորոսյանն իր կնոջ կենտրոնի պետպատվերները կրկնապատկել է

Տարվա սկզբին պետպատվերի բաշխում անելիս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել, ինչպե՞ս եղավ, որ Ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ (Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ու ԿՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) ծառայություններ, կրկնապատկեցիք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը՝ դիմելով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով սեփական ասուլիսը լքեց այն սկսվելուց րոպեներ անց:

«Պարո՛ն Թորոսյան, եթե այդ կենտրոնն այդքան լավն է, ապա տասով բազմապատկեիք, թող ամբողջ ժողովուրդն այնտեղ գնա: Ի՞նչ սկզբունքով եք դա անում և ի՞նչ շահ ունեք։ Ինչո՞ւ մասնավոր կենտրոնին 1 մլրդ-ով ավելացրեցիք պետպատվերը՝ դարձնելով մոտավորապես 2.7 մլրդ, մինչդեռ ամբողջ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ-ի չի հասնում: Սրա մասին որևէ հոդաբաշխ բացատրություն չի եղել, սրա մասին ես բազմաթիվ անգամ բարձրաձայնել եմ, ասել են՝ «այդպես գտանք»: Ո՞վ գտավ»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ