03 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Դու»-ի մի անցեք, սարքել եք «Մանուշակ» մանկապարտեզը. Պատգամավորները վիճեցին փոխնախարարին չճանաչելու պատճառով

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» Սահմանադրական օրենքում, որի շրջանակում առաջարկվում է ԱԺ հանձնաժողովներին մշակել և ներկայացնել ռազմավարական պլան կազմավորվելուց հետո երկամսյա ժամանակահատվածում կամ պետբյուջեի քննարկման նախագծից 40 օր առաջ:

Նախագիծը ներկայացվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն ի պատասխան, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, նշեց, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ սահմանադրական օրենքի իրավակարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, իսկ պատգամավորի առաջարկը չի գտնվում դրա կարգավորման տիրույթում:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ հետաքրքրվեց, թե ո՞վ է զեկուցում կառավարության տեսակետը՝ խնդրելով նախարարի տեղակալին ներկայանալ, ապա  ընդգծեց, որ խորհրդանական մշակույթում ԱԺ կանոնակարգի հետ կապված հարցերում կառավարությունը ձեռնպահ է մնում որևէ դիրքորոշում արտահայտելուց, որովհետև դա ԱԺ ներքին կազմակերպմանն է վերաբերում: 

«Միշտ խոսվում է, որ խորհրդարանն ավելին պիտի անի, ավելի ակտիվ դիրք ունենա, հենց մի հատ նախագիծ ենք բերում, որ խորհրդարանի կարողություններն ավելանան, պատգամավորները սկսում են դեմ խոսել», – ասաց Մարուքյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Սարգսյանը հակադարձեց Մարուքյանին՝ նշելով, որ այսքան ժամանակ չի առնչվել մի խոչընդոտի, որը թույլ կտա պնդել, թե ԱԺ դերը թերագնահատված է:

«Երբ որ ռազմավարական պլանավորումից եք խոսում, ասում եք մեր տիրույթում գտնվող գործադիրի մարմինների վերահսկենք, բայց արդեն շուրջ երկու ամիս նշանակված արդարադատության փոխնախարարին դեմքով չեք ճանաչում: Անկեղծ, իմ համար զարմանալի ա դա և մի քիչ թերահավատություն ա, որ իրականում ձեր նպատակն այս ոլորտը վերահսկելն է: Արդեն երրորդ անգամ պատգամավոր, ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավար արդարադատության փոխնախարարին ասում եք՝ կներեք, Դուք ո՞վ եք, լուրջ հա՞», – ասաց Գրիգորյանը:

Ի պատասխան Մարուքյանը նշեց, որ իրենք ոչ թե մարդ, այլ ինստիտուտներ են վերահսկում, ոչ թե տեղակալին:

«Երկու ամիս առաջա ա նշանակվել, արաձակուրդներ են եղել, նի՞ստ եք արել: Որ բաներ եք խոսում, մի քիչ խորը մտածեք, որ հետո դրա տակ չմնաք: Խորը չես մտածել, ըստ օրակարգի խոսա», – ասաց Մարուքյանը:

Սուրեն Սարգսյանն էլ հորդորեց «դու»-ի չանցնել, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի պատգամավորները հանգստանան: Մինչդեռ Սարգսյանի և Մարուքյանի միջև վեճը շարունակվեց:

«Ինստիտուտն ու մարդը չեք տարբերում, երբ տարբերեք, կդառնաք պատգամավոր», – ասաց Մարուքյանն՝ ավելացնելով.

«Ես ի՞նչ եմ ասում, ինքն ի՞նչ ա ասում, սարքել եք «Մանուշակ» մանկապարտեզը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ