Իշխանազավթումից հետո երկրի նոր ղեկավարությունը, որն իբր հանրային շահի գերակայության համար պատրաստ էր անձնազոհության, շատ արագ սիրեց իշխանության համն ու հոտը եւ սկսեց մի կողմից` հարկատուների հաշվին աշխարհ տեսնել, մյուս կողմից`դժգոհել ցածր աշխատավարձերից: Կարճ ժամանակ անց գործի դրվեցին պարգեւատրումների մեխանիզմները, որոնք դարձան հասարակական բուռն քննադատության թիրախ: Ըստ վստահելի աղբյուրի` վարչախմբի մերձավոր շրջապատի համար ներդրվել է նաեւ ստվերային ֆոնդի մեխանիզմ, որից օգտվում են մի շարք նախարարներ եւ ՔՊ-ական ղեկավարներ: Ըստ այդ տեղեկատվության` այդ ֆոնդից գումարները տրվում են առձեռն` 2000-5000$-ի չափով` կախված անձից: Ավելին` այդ գումարների շնորհիվ նրանցից շատերը այս ամառ ունեցան ճոխ հանգիստ արտերկրի թանկ քաղաքներում: Մեր աղբյուրը դեռեւս չհայտնեց, թե ով է մուծվում այդ «օբշյակին», եւ ինչ միջոցներից են գոյանում այդ թաքուն ֆոնդի գումարները, սակայն ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարբաջող իշխանավորները կարծես թե գտել են լավ ապրելու ձեւը»: Այս եւ այլ հրապարակումնրին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: