04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստվերային ֆոնդից 2000-5000$-ի չափով գումար են ստանում պաշտոնյաները. Իրավունք

Իշխանազավթումից հետո երկրի նոր ղեկավարությունը, որն իբր հանրային շահի գերակայության համար  պատրաստ  էր անձնազոհության, շատ արագ սիրեց իշխանության համն ու հոտը եւ սկսեց  մի կողմից`  հարկատուների  հաշվին  աշխարհ տեսնել, մյուս կողմից`դժգոհել ցածր աշխատավարձերից:

 Կարճ ժամանակ անց գործի դրվեցին պարգեւատրումների մեխանիզմները, որոնք դարձան  հասարակական բուռն  քննադատության թիրախ: Ըստ վստահելի աղբյուրի`  վարչախմբի մերձավոր  շրջապատի համար  ներդրվել է նաեւ  ստվերային ֆոնդի մեխանիզմ, որից օգտվում են մի շարք նախարարներ եւ ՔՊ-ական ղեկավարներ: Ըստ այդ  տեղեկատվության` այդ ֆոնդից գումարները տրվում են առձեռն` 2000-5000$-ի չափով` կախված անձից: 

 Ավելին` այդ գումարների շնորհիվ նրանցից շատերը այս ամառ ունեցան  ճոխ հանգիստ  արտերկրի թանկ  քաղաքներում: Մեր աղբյուրը դեռեւս չհայտնեց, թե ով է մուծվում այդ «օբշյակին»,  եւ ինչ  միջոցներից են  գոյանում  այդ թաքուն ֆոնդի գումարները, սակայն ակնհայտ է, որ կոռուպցիայի  դեմ պայքարի մասին  բարբաջող իշխանավորները կարծես թե  գտել են լավ ապրելու ձեւը»:

Այս եւ այլ հրապարակումնրին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ