23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշխարհում որտե՞ղ եք տեսել, որ դատարանների դռները երկրի ղեկավարի կոչով փակեն. Լևոն Քոչարյան

Սահմանադրական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ ՍԴ-ից իր միակ ակնկալիքն այն է, որ իրականացնի արդար քննություն, և չտրվեն ճնշումների։

«Եղած ճնշումները բոլորս ենք նկատել, մեր գործը վերացնելուց հետո, երբ ընդունեցին բողոքները, և Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը գործը կասեցրեց և ուղարկեց ՍԴ, տեսանք, թե ինչ ճնշումներ սկսվեցին դատարանի վրա։ Նկատի ունեմ ամեն ինչ՝ սկսած երկրի ղեկավարի հարցազրույցից՝ մինչև Վահե Գրիգորյանի հայտարարությունը»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի մասին, նա նաև հիշեցրեց, որ փետրվարին ինչ-որ գործ է եղել հարուցված, որը մերժվել է դատախազության կողմից, որը վերաբացվեց այն բանից հետո, երբ դատավորն ընդունեց երաշխավորությունը և փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը։

«Ես ու, կարծում եմ՝ բոլորս, տեսնում ենք այդ ճնշումները դատավորների վրա, բայց հարցի մյուս կողմն այն է, թե ո՞վ է ենթարկում այդ ճնշումներին։ Աշխարհում որտե՞ղ եք տեսել, որ դատարանների դռները երկրի ղեկավարի կոչով փակեն»,- շեշտեց Լևոն Քոչարյանը։ 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ