«… բաց էր քամակդ, պճղավոր փաշա, թաթերդ խաչից ետ քաշա, օրերդ են հաշված. մեկ և երկու, մինչև սև ուրբաթ»
Երազախաբություն
Երազում տեսավ Նիկոլը Նազար իբր վարչապետ, Ուստիան իր կինը թագուհի դարձած, աշխարհի հզորները չեն ուզում իրենց աշխարհը տալ: Ուստիանը ոչ ձի և ոչ էլ ավանակ, այլ ուղղաթիռ նստավ, տղան Աշոտիկ թագաժառանգ հորը ահազանգ թե պյուրեն անալի է, աղ չկա. աղն է կերել մատաղը: Շերխանը վագր Նիկոլին ձի. ինչու՞ սպանեցիք, էլ նժույգ չկար, երազ էր, միրաժ: Նախագահը հիվանդ տաճար չգնաց. մեջքն էր բացվել. Մասսոն էր շիվար, գահին Հիսուսն էր բազմած:
Նոյան տապանը փորն ուռած մեջն էր առել, ոչ Կայեն կար, ոչ էլ Հուդա: Նիկոլը երազում տեսավ իրեն վարչապետ բայց այսօր, և ոչ այս, և ոչ այն, դոփում է տեղում, մորուքն է նեղում:
Ավարտվեց ձեր ավարը ագահ ոչ ձեզ և ոչ ինձ, ամբարն էր թավշյա: Այսօր հինգշաբթի ոտքերը լվա, վաղը սև ուրբաթ, երեկ խրախճանք, վաղը՝ երազախաբություն:
Լուսնյակ գիշեր Նազարի զառանցանք. «Գնամ ու կտրեմ քարավան»: Նույնիսկ Ուստիանը խնդաց քո վրա. «Թաղեմ գլուխդ, ի՞նչ թագավորական ժողով»: Ոչ թե քարավան, այլ այսօր քավարան, սին էր երազդ, բաց էր քամակդ, պճղավոր փաշա, թաթերդ խաչից ետ քաշա, օրերդ են հաշված. մեկ և երկու, մինչև սև ուրբաթ: Երազը քո չի լինելու հայոց պատմություն, Խորենացին լուռ գրիչն է դրել քնած է արթուն: Գիրքը հայոց լույս է լույս, ոչ մի խավար ոսկյա էջերում: Երեկ բավ էր, իսկ այսօր դեռ ոչինչ, վաղն է շատ ուշ:
Աղանդիդ գույժը վերջդ եկավ, ելքով չորսթաթ դոփեցիր տեղում, ափսոս, շա՜տ ափսոս վարչապետ չդարձար: Այդքան մորուքներ ոջլոտ և կեղտոտ վաղը դառան սգավոր, ոչ հին մեռել, այլ հենց նոր: Տապանս լիքը վաղը դուռն է փակ, երկինքը արև մի՛ խաբնվեք, երկիրն է կարմիր, հողն է ճաքելու: Հողս սուրբ է, քեզնից առաջ են քայլել առաքյալներ ոտաբոբիկ: Երազանքդ սին էր, ոնց Սինա լեռ, աղախին Հագար օտար ես, օտար: Լավ չէ՞ր չքնեիր, երազ չտեսնեիր, մորուքդ զուր, ուխտդ փորում: Գրավ կա քո վրա, ո՞վ է փակելու:
Վերջացավ Գյուլնազ տատի հեքիաթը, շատ էր գեղեցիկ, բայց և շատ էր կարճ, թռավ երազից, քնել է ոնց մարդ, զարթնեց օրանգուտան: Ռոբին Հուդն անտառից փախած հարուստից վերցրեց և ինքը հարստացավ:
Ձկնորս