19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2019

Պաշտոնական Բաքվի ու Երևանի թիրախը նույնն է՝ «դավադիր» Արցախը

Ինչպես հայտնի է, Երևանից պաշտոնապես հնչեց մեղադրանք, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են պատերազմ հրահրել ու տարածքներ հանձնել, որպեսզի վնասեն «ժողովրդի կառավարությանը»։ Սա փաստացի «Վերելակային» դիվանագիտության ու «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում հնչեցրած խոսք էր։ Պաշտոնական Երևանն այդպիսով Բաքվին լեգիտիմ հնարավորություն տվեց, հղում անելով ՀՀ վարչապետի հայտարարությանը, շփման գծում ցանկացած լարվածության ու եռանախագահողների […]

Սա հասարակությունը բաժանելու ևս մեկ փորձ է, որի հետևանքները պետության համար շատ ծանր է լինելու

Նիկոլականները ամսի 25-ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրելու՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի: Չգիտեմ՝ էդ հանրահավաք հրավիրողները Նիկոլ Փաշինյանի որ ռեֆորմներին են աջակցելու, բայց մեկ բան հստակ է, սա հասարակությունը բաժանելու ևս մեկ փորձ է, որի հետևանքները պետության համար շատ ծանր է լինելու: Աղվան Պողոսյան քաղաքագետ

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը կվերացվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին։ Համաձայնագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կողմի պետության վավեր անձնագրեր կրող քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթեւեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչեւ 90 […]

Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը. Դավիթ Տոնոյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։ «Ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտակությունների կատարման համար», – ասաց նախարարը։ Նա նշեց, որ զինծառայողների […]

Հայաստանն այսօր խնդիր ունի. մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել. Արթուր Վանեցյան

Կառավարույան այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խնդրեց մարզադաշտ կառուցելու համար տարածք հատկացնել։ «Ես տարածք հատկացնե՞մ», – կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ իր դիրքորոշումը հետևյալն է՝ մարզադաշտ կառուցլեը շատ կարոևր է, որովհետև այդ մարզադաշտը հնարավորություն կտա երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։ «Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին, Երևան քաղաքի կենտրոնում […]

«Ջերմուկ գրուպ»-ը նախատեսում է ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ աշխատավարձով

Կառավարությունը բավարարեց «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել 363 մլն 110 հազար դրամի ներդրում ապրանքների ձեռքբերման համար և ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում […]

Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Մայիսի 22-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից, ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ, անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սահմանային դիտարկման շրջանակում Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է […]

Սիս գյուղի երեխեքը ասում են՝ Նիկոլը խոստացավ, «գլխառադ» արեց. Փաշինյանին արձագանքեց նախարարը՝ հաշվի կառնեն

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սիս գյուղի երեխաների արած հայտարարությանը, որը վերաբերում էր գյուղի ճանապարհին։ «Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց… էդ ճանապարհն ինչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց, որ երեխաների […]

Նոր նշանակում

Նախագահի հրամանագրով Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի Վահե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի