22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը. Դավիթ Տոնոյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։

«Ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտակությունների կատարման համար», – ասաց նախարարը։

Նա նշեց, որ զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։

«Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և պայմանագարային շարքայինը», – ասաց Դավիթ Տոնոյանը։

«Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը», – ասաց Տոնոյանը։

«Մենք հայտարարել ենք, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա, բայց կրտսեր կամզինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինև 20 տոկոսով», – արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ բարձրանում է միջինը 18 տոկոսով կրտսեր-ենթասպայական ու շարքային կազմի համար, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահոտւկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, հավելում է լինելու ևս։

«Շատ շնորհակալ ենք այս նախաձեռնության համար», – ասաց Դավիթ Տոնոյանը։

«Մենք ենք շնորհակալ ՀՀ զինված ուժերին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին հայրենիքին մատուցած ծառայությունների ու մեր երկրի անվտանգութունը պաշտպանելու համար», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ