22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2019

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը ուշագրավ երազ է տեսել Փաշինյանի եւ ԱԱԾ-ի մասին

Երազ եմ տեսել իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետևանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ: Դատավոր Ալեքսանդր Ազարյան

Վանաձորում երթեւեկությունը կաթավածահար է: Վարորդները բողոքում են գազի թանկացման դեմ /տեսանյութ/

Գազի գնի նվազեցման պահանջով Վանաձորում վարորդները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Մայիսի 23-ին վաղ առավոտից Վանաձորում երթևեկությունը կաթվածահար վիճակում է հայտնվել։ Քաղաքային երթուղիներն սպասարկող միկրոավտոբուսների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձորի Հայքի հրապարակում՝ պահանջելով հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկայանի հետ: Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս նշում են վարորդները։ […]

Տոտալ «չիստկա». Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հեղափոխության ավերիչ ձեռքը հասավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնին: Համատարած ատելության և ճնշումների մթնոլորտում Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել: Բոլշևիկյան մեթոդներով աշխատող վարչակազմը այսօր չհանդուրժեց նաև Արամ Սիմոնյանին: Չդիմանալով ճնշումներին՝ շատ-շատերը […]

Վալերի Օսիպյանը ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն, անդրադառնալով այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, հարկ է համարում  ընդգծել. «Թեև ոստիկանապետն իր ճեպազրույցում, մեկնաբանելով «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, թվարկել է որոշակի գործողությունների հաջորդականություն, որոնք պետք է պահպանվեն ծառայության ուսումնասիրությունների ընթացքում, սակայն վերջինս հաշվի […]

Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ

Վաղը Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ, որի վերաբերյալ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է արել Facebook-ի իր էջում: Նա, մասնավորապես, գրել է. «Այս կապակցությամբ ես սկսում եմ գրառումների շարք՝ անդրադառնալով ինչպես բուն անցումային արդարադատությանը վերաբերող խնդիրներին, վեթինգին, այնպես էլ՝ անցումային արդարադատության քննարկման ձեւաչափերին եւ հիմնական բանախոսներին։ ՄԱՍ 1 Միջազգային փորձագետի […]

Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել. 2 զոհ, մեծ թվով վիրավորներ կան

Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել: 2 մարդ մահացել է, եւս 23-ը վնասվածքներ ստացել «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսի վթարի հետեւանքով: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել Հալդան բնակավայրի մոտ՝ Եվլախ-Հալդան խճուղում՝ Բաքվից 290 կմ արեւմուտք: Երկու մարդ տեղում մահացել է, 23-ին հոսպիտալացրել են: Տուժածներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը ծանր է:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

Երևանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը:  ԵՊՀ-ից հայտնել են, որ հրաժարականի պատճառների մասին Արամ Սիմոնյանը հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ: Հիշեցնենք, որ Մայր բուհում նրա հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ էին տեղի ունեցել, նրա հրաժարականի անհրաժեշտության մասին խոսել էր նաև […]

Իրականում նման մտահոգություններ մենք ունենք. Արմեն Գրիգորյանը՝ դավադրության մասին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը Հայաստանի դեմ պատրաստվող դավադրության մասին։ «Վարչապետը հնարավորինս պարզ դրա մասին խոսել է։ Իրականում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե, շատ բարձր դրա մասին խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է։ Մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, ավելի մանրամասն հետագայում կասենք»,- […]

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյանը՝ Եվրասիական մեդիա ֆորումի բացմանը

  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի բացմանը։ Ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Արմեն Սարգսյանը եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի