22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ

Վաղը Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ, որի վերաբերյալ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է արել Facebook-ի իր էջում:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այս կապակցությամբ ես սկսում եմ գրառումների շարք՝ անդրադառնալով ինչպես բուն անցումային արդարադատությանը վերաբերող խնդիրներին, վեթինգին, այնպես էլ՝ անցումային արդարադատության քննարկման ձեւաչափերին եւ հիմնական բանախոսներին։

ՄԱՍ 1

Միջազգային փորձագետի եւ անցումային արդարադատության ենթատեքստի մասին

ՓԱՍՏ 1

Վաղը, որպես հիմնական բանախոս, հանդես է գալու անցումային արդարադատության վերաբերյալ թերեւս ամենահայտնի, ամենամեջբերվող եւ այս ինստիտուտն ամենաջերմեռանդ կերպով պաշտպանող փորձագետներից մեկը՝ Ռուբեն Կարանզան, ով ներկայումս, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ, աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։ Հիշեցնում եմ, որ այս երկրներում եղել են զանգվածային արյունահեղություններ։

ՓԱՍՏ 2

Սա պարոն Կարանզայի առաջին այցը չէ Հայաստան։ Դեռեւս անցած տարվա հուլիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) եւ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի («Սորոսի հիմնադրամ») փորձագետներին։ Պարոն Կարանզայի անունը չէր առանձնացվում, սակայն նրա թվիթերյան գրառումներից եւ հարցազրույցներից պարզ երեւում է, որ նա եւս եղել է փորձագետների կազմում։ Այս լուրը սպրդել էր լրահոսից եւ անուշադրության մատնվել։ Լուսանկարը՝ պարոն Կարանզայի թվիթերյան էջից։

ՓԱՍՏ 3

«Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի կայքում նշված է, որ պարոն Կարանզան հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների եւ հակակոռուպցիոն ակտիվիստների, ինչպես նաեւ՝ իշխանության առանցքային ներկայացուցիչների հետ։ Սակայն չկա տեղեկատվություն, թե բացի վարչապետ Փաշինյանից եւ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից («Սորոսի հիմնադրամ»), ուրիշ ում հետ է հանդիպել պարոն Կարանզան։

ՓԱՍՏ 4

Վերը նշված հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում դեռեւս խոսք չկա Հայաստանում անցումային արդարադատության իրականացման մասին, այլ խոսվում է ընդհանուր դատաիրավական բարեփոխումների մասին։ Այս հանդիպումից հետո է միայն, որ օգոստոսի 17-ին առաջին անգամ օրակարգ նետվեց անցումային արդարադատության թեման։

ՓԱՍՏ 5

Հետաքրքիր են պարոն Կարանզայի դիրքորոշումները Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ.

– Ըստ նրա՝ Հայաստանում հեղափոխությամբ վերջ է դրվել ավտորիտար ռեժիմին (02.10.2018թ․ թվիթերյան գրառում)։

– Նա Հայաստանում վեթինգի իրականացման ջերմ աջակից է, քանի որ ըստ նրա՝ նախկին ռեժիմի մի շարք ներկայացուցիչներ շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ, այդ թվում՝ դատավորներ եւ դատախազներ են (11.09.2018թ․ հարցազրույց)։

– Վարչապետի հարյուր օրվա հանրահավաքից անմիջապես հետո նա իր դիրքորոշումն է հայտնել նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ (17.08.2018թ․ հարցազրույց)։

Նշված փաստերն առաջացնում են մի շարք ՀԱՐՑԵՐ, որոնք, կարծում եմ, պետք է ուղղել պարոն Կարանզային՝ հատկապես հաշվի առնելով այն, որ երեկվա իմ հարցման արդյունքները հաստատեցին, որ փորձագետները պետք է լինեն անաչառ։

– Ինչո՞վ է Հայաստանի իրավիճակը նման այն երկրների իրավիճակին, որոնցում փորձագետ է պարոն Կարանզան։ Օրինակ, ինչպիսի՞ համեմատականներ կան Ֆիլիպինների դիկտատուրայի, Քենիայի, Իրաքի, Լիբերիայի եւ Հայաստանի միջեւ։

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Կարանզան «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի փորձագետ է՝ նա ներկայացնում է ի՞ր տեսակետը, թե՞ կենտրոնի դիրքորոշումը։

– Արդյո՞ք կենտրոնը պատրաստվում է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ներկայացնել զեկույց, ինչպես արվում է մյուս երկրների դեպքում, թե՞ ոչ։ Սա հատկապես կարեւոր է այն համատեքստում, որ վարչապետ Փաշինյանը վեթինգի վերաբերյալ օրինագծի մշակման համար սահմանել է երկու ամսվա ժամկետ։

– Եթե այո, ապա այդ զեկույցը հենվելու է պարոն Կարանզայի՝ 2018թ. հուլիսին կայացված հանդիպումների վրա՞, թե՞ լինելու են նոր հանդիպումներ եւ քննարկումներ՝ հաշվի առնելով այս ընթացքում երկրում փոփոխված տրամադրությունները։

– Արդյո՞ք եղել է իրավիճակ, երբ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ը խորհուրդ է տվել զերծ մնալ անցումային արդարադատությունից։ Առաջին հայացքից թվում է, որ կենտրոնը միշտ կողմ է անցումային արդարադատության իրականացմանը։

Նույնիսկ Վրաստանի վերաբերյալ 2017թ. զեկույցում կենտրոնն առաջարկում էր իրականացնել անցումային արդարադատություն՝ «Վարդերի հեղափոխություն»-ից հետո ծագած խնդիրների հաղթահարման նպատակով եւ պարզելու համար, թե օրինակ ինչ հանգամանքներում են Սահակաշվիլիի օրոք ընդամենը մի քանի լարիով պետությանը գույք նվիրել։ Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք կենտրոնը ցանկացած հաջորդ իշխանափոխությունից հետո պաշտպանում է անցումային արդարադատությունը, թե՞ ոչ։ Օրինակ, նույն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ։

– Ի՞նչ չափանիշներով է պարոն Կարանզան գնահատում, որ Հայաստանի նախորդ ռեժիմը եղել է ավտորիտար, այն պայմաններում, երբ «Բերթելսմանի փոխակերպման համաթվի» համաձայն՝ Հայաստանը 2006-2018 թվականներին դասակարգված էր 4-րդ աստիճանում՝ որպես չափավոր միահեծանություն (moderate autocracy)։ Այս մասին նշված է նաեւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի զեկույցում։

– Հայաստանի վերաբերյալ պատկերացումը պարոն Կարանզան ձեռք է բերել պարոն Փաշինյանի եւ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ներկայացուցիչների հետ քննարկումների՞ց, թե՞ նա հանդիպել է նաեւ ոչ իշխանական եւ ոչ իշխանամերձ շրջանակների հետ։

– Եվ վերջապես, պարոն Կարանզան եկել է Հայաստան վերջնական վերդիկտո՞վ, թե՞ պատրաստ է լսել բոլոր կողմերի կարծիքները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ