18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Պաշտոնական Բաքվի ու Երևանի թիրախը նույնն է՝ «դավադիր» Արցախը

Ինչպես հայտնի է, Երևանից պաշտոնապես հնչեց մեղադրանք, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են պատերազմ հրահրել ու տարածքներ հանձնել, որպեսզի վնասեն «ժողովրդի կառավարությանը»։

Սա փաստացի «Վերելակային» դիվանագիտության ու «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում հնչեցրած խոսք էր։

Պաշտոնական Երևանն այդպիսով Բաքվին լեգիտիմ հնարավորություն տվեց, հղում անելով ՀՀ վարչապետի հայտարարությանը, շփման գծում ցանկացած լարվածության ու եռանախագահողների մասնակցությամբ ձեռքբերված պայմանավորվածության խախտման մեղավոր ճանաչել հայկական կողմին։

Ի դեպ, երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել՝ կանխելու համար թշնամու (բնականաբար մեզ նկատի ունի) ցանկացած ռազմական սադրանք։ Բաքվում, փաստորեն, վերցրեցին Երևանից նետված «պասն» ու շարունակում են պատրաստվել «խաղաղության»։

Ողբերգականությունն այս պատմության մեջ այն է, որ պաշտոնական Բաքվի ու Երևանի թիրախը նույնն է՝ «դավադիր» Արցախը։

Անդրանիկ Թևանյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ