26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2019

Թուրքիայում առաջին անգամ կբացվի հայկական թանգարան

Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան կհիմնվի: Նշվում է, որ թանգարանը բացվելու է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում, հղում անելով Milliyet-ին, տեղեկացնում է ermenihaber.am-ը: Այս մասին թուրքական աղբյուրին տված հարցազրույցում հայտնել է Վաքըֆլը գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը:  Նա նաև նշել է, որ թանգարանի հիմնադրման համար դրամական […]

Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Այս մասին «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին: «Միջնորդությունը պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձեւակերպվել է: Որոշումը (քաղաքական ապաստանի տրամադրման,–խմբ.) կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա հիմքերը կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- ասել է […]

Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան: Հիշատակի այս օրը մենք […]

Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում. Գալուստ Սահակյան

Ժամանակը կգա եւ Սերժ Սարգսյանը կխոսի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Դիտարկմանը, թե գուցե կարծում է, որ ինքը դեռ սխալ է, դրա համար չի խոսում, Գալուստ Սահակյանն ասաց. «Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում: Նա նման բան չի հայտարարել եւ երբեք էլ չի սխալվել»: Հիշեցմանը, […]

Եթե Հայաստանի իշխանությունները, ԱԳ նախարարը Մասիս սարի գագաթից ասի՝ հիշում ու պահանջում է, դրանից բան չի փոխվելու. Արամ Սարգսյան

«Ես այսօրվա խորհուրդը համարում եմ այն, որ մենք պետք է լինենք ուժեղ, խելացի, ճկուն, որպեսզի ոչ միայն նման բան թույլ չտանք, այլև մեր հայրենիքից այլևս երբեք ոչինչ չկորցնենք: Սա պետք է լինի մեր օրվա խորհուրդը»: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Մենք չպետք է նայենք՝ Էդրողանն ինչ ասաց, աշխարհը […]

Սերժ Սարգսյանը թոռան հետ այցելեց Ծիծեռնակաբերդ /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նա եկել է թոռան հետ։ Սերժ Սարգսյանին ուղեկցում են նաև  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Լրագրողների բազմաթիվ հարցերին, թե ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի իշխանության մեկ տարին, կամ ճի՞շտ է, որ Միքայել Մինասյանը վերադառնում է […]

Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու. թուրք ազգայնական գործիչը սպառնում է

Թուրքիայի  ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İyi)՝ Տրապիզոն նահանգի Արաքլը քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Թունջայ Սեյդիօղլուն իր թվիթերյան էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Սեյդիօղլուն, նախ հերքել է ցեղասպանության փաստը, ապա հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ: Սեյդիօղլուն մասնավորապես գրել է. «Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ չի […]

Պետք է դիմադրենք այնքան, մինչև թուրք բառը մեզ համար ածական լինելուց դառնա գոյական /տեսանյութ/

«Մայրս, որ Լենինգրադյան փողոցում էր ապրում, հաճախ թոռներից մեկի ձեռքը բռնած, սովորական օրերին, վարդի փունջը ձեռքին բռնած, գալիս էր այստեղ՝ իր ծնողների հիշատակը հարգելու: Նույնն անում եմ նաև ես»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Ցեղասպանությունից մազապուրծ եղած իր նախնիների պատմությունը հիշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Հարցին՝ ի՞նչ պատգամ են փոխանցել ծնողներն իրեն, կոմպոզիտորն ասաց․«Ոգու առողջություն, […]

«Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին». Գարո Փայլանի գրառումը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»: Հայ պատգամավորը հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակ Քյութահիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Ֆաիք Ալի Օզանսոյի լուսանկարը, ով այդ տարիներին հրաժարվել էր իրականացնել հայերին տեղահան անելու ու կոտորելու երիտթուրքական կառավարության հրահանգը: «Հարգանքով խոնարհվում եմ բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի