10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը թոռան հետ այցելեց Ծիծեռնակաբերդ /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նա եկել է թոռան հետ։ Սերժ Սարգսյանին ուղեկցում են նաև  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

Լրագրողների բազմաթիվ հարցերին, թե ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի իշխանության մեկ տարին, կամ ճի՞շտ է, որ Միքայել Մինասյանը վերադառնում է մեծ քաղաքականություն, ինչո՞ւ ձախողվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», ե՞րբ է խոսելու և այլն, Սերժ Սարգսյանը չպատասխանեց։

Նա ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և լրագրողների ուղեկցությամբ հեռացավ՝ ասելով՝ «Բոլորիդ շնորհակալ եմ»։

Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ