Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Էրդողանը մեղադրել է այն երկրներին, որոնք «Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս»: Հայտարարել է, որ այդ երկրներն արյունոտ […]
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքի մասին գրառում է արել Twitter-ում, որը դարձել բուռն քննարկման առարկա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Գրառումն արվել է ապրիլի 23-ին։ Ի դեպ, Ջեմալ փաշայի թոռը թուրք այն հրապարակախոսներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ «Սիրելի Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ. «Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին եւ իմ մտքերն ու աղոթքները իրենց հետ են։ Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, […]
Նեյլ Մաքֆերսոնի վավերագրական դրաման հզոր հիշեցում է 1915 թվականի հայ խաղաղ բնակչության կոտորածների և ողբերգությունների մասին, գրում է Interpress.am-ը` The Guardian-ին հղումով: Նեյլ Մաքֆերսոնի վավերագրական դրաման վերնագրված է «Հայոց Ցեղասպանության ձայներ»: Դրա նպատակն է մեզ հիշեցնեl հայերի 1915 թվականի զանգվածային սպանդի ու բռնագաղթի մասին և համոզել դիմել թուրքական կառավարությանը՝ ճանաչելու «ցեղասպանությունը»: Դա մի հզոր գործ […]
«Սա իմ անձնական ցավն է»,-“Матч ТВ”-ի տնօրեն, հեռուստաաստղ Թինա Կանդելակին հուզիչ գրառում է արել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, մասնավորապես նշելով. «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրն է: Աշխարհի հայերը այսօր սգում են զոհաբերված նախնիների հիշատակը: Ինչպես կարելի է վերաբերվել ավելի քան մեկ միլիոն մարդու մահվանը, որոնք մեղավոր էին իրենց դահիճների […]
Քիչ առաջ Դավիթ Սանասարյանը Եղեռնի հուշահամալիրում զրուցել է լրագրողների հետ եւ նշել, որ այսօր չի խոսելու իր շուր ընթացող աղմկալի քրեական գործից: Դավիթ Սանասարյանը ընկճված տեսք ուներ, նա նախկին բարձր, խրոխտ եւ ինքնավստահ տոնայնությունն այլեւս չուներ: Մանրամասները՝ տեսանյութում: