22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցանկանում եմ մեռնել երգելով. Դաժան հիշեցում Հայոց Ցեղասպանության մասին

Նեյլ Մաքֆերսոնի վավերագրական դրաման հզոր հիշեցում է 1915 թվականի հայ խաղաղ բնակչության կոտորածների և ողբերգությունների մասին, գրում է Interpress.am-ը` The Guardian-ին հղումով:

Նեյլ Մաքֆերսոնի վավերագրական դրաման վերնագրված է «Հայոց Ցեղասպանության ձայներ»: Դրա նպատակն է մեզ հիշեցնեl հայերի 1915 թվականի զանգվածային սպանդի ու բռնագաղթի մասին և համոզել դիմել թուրքական կառավարությանը՝ ճանաչելու «ցեղասպանությունը»: Դա մի հզոր գործ է, եթե նույնիսկ 90 րոպեն բավարար է միայն պատմությունը հակիրճ ներկայացնելու համար:

Մաքֆերսոնի գործում հնչում է Ջիլի Բոնդի ձայնը, ով պատմում է Օսմանյան կայսրության փլուզման, թուրքական ազգայնականության վերելքի և հայերի պետության համար որպես սպառնալիք ընկալման մասին: Բայց ուշադրության կենտրոնում է հայերի սպանություններն ու բռնագաղթը, որոնք սկսվել են 1915 թվականի ապրիլին և հաջորդած ողբերգությունը:

Մենք միտումնավոր և արդարացիորեն խնայել ենք և չենք տրամադրել դետալներ ոչ կանանց ու երեխաների նկատմամբ վայրագությունների մասին, ոչ էլ այն սարսափելի տեսարանների, որոնք տեղի էին ունեցել գաղթի ճանապարհին և անապատի հազարավոր մղոններում, որի ժամանակ քչերը հրաշքով փրկվեցին:

Վկայությունը շատ դաժան է, և կա նաև սարդոնիկ ետգրություն, որը հիշեցնում է, որ ոչ միայն ժամանակակից Թուրքիան չի օգտագործում «ցեղասպանություն» բառը որպես հանցագործության պատիժ, այլև շատ այլ երկրներ, այդ թվում, մեր սեփականը, հրաժարվում են ճանաչել այդ տերմինը: Մաքֆերսոնի գործը, ռեժիսոր Թոմմո Ֆոլերի գլխավորությամբ և յոթ նշանավոր դերասանների, այդ թվում Թոմ Մարշալի, Թամար Կարաբետյանի և Սիմոն Յադուի մասնակցությամբ, կարող է օգնել փոխելու այն: Ֆիլմը հետապնդում է այդ նպատակը:

Աղբյուր` Interpress.am

«Հենարան»-ի արխիվից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ