06 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2019

Գիտնականները երիտասարդությունը պահպանող սննդակարգ են մշակել

03-33

Գիտնականները երիտասարդությունը պահպանող սննդակարգ են մշակել: Նրանց տվյալներով՝ երիտասարդությունը կարելի է երկարաձգել՝ օգտագործելով սպերմիդին պարունակող մթերք՝ գրում է newsyou.info-ն: Մասնավորապես իսրայելացի գիտնականները համարում են, որ սպերմիդինով հարուստ մթերքները երկարացնում են կյանքի տոնուսը, կանխում են քաղցկեղը, Ալցհեյմերի, Պարկինսոնի և տարիքային այլ հիվանդություններ: Այդ մթերքների թվում են ոլոռը, սոյան, եգիպտացորենը, թուրինջը, ծլած ցորենը, կապույտ բորբոսով պանիրը:  

Հեղափոխական իշխանությունն իրավապահներին կոչ է արել տապալել սահմանադրական կարգը

Без названия (10)

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը 1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: 2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում […]

Մեկ տարում կիսով չափ նվազել է արտահանումն ու ներմուծումը

Без названия (9)

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտահանումը նվազել է 11.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 41 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 52.6 տոկոսով: Արտահանման ծավալների անկումը հիմնականում բացատրվում է Թեղուտից արդյունահանվող և արտահանվող պղնձի, մոլիբդենի դադարով: Արտահանվող այլ ապրանքների ծավալների կրճատում նույնպես կլինի։ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը նվազել է 5.6 տոկոս, իսկ 2018-ին աճը […]

Քայլ արա, ասում եմ, քայլ արա. Հրանտ Մաթեւոսյանի այրին բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Без названия (8)

Հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի կնոջ ուղերձը Նիկոլ Փաշինյանին: Հարգելի պարոն վարչապետ Սիրելի Նիկոլ Մարտի 31-ին քո քայլարշավի մեկնարկի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեկնարկի մեկ տարին, նաև իմ ութսունմեկ տարին լրացավ: Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան պայծառագույն օրը դու բացեցիր նրա «Ծառերը»-ի առաջին պարբերությունից մի հատված կարդալով: Ահա չափաձող, ահա ուղենիշ: Աշխարհն ասում է ահա […]

Հեռանում է պետական համակարգից

30299_gohar-meloyan_0404_M

 Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել իրեն ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետի պաշտոնից։   «Պետական համակարգում աշխատանքային գործունեությունս սկսել եմ ՀՀ արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետից, այնուհետև աշխատելով նաև ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես օրենսդրության բաժնի պետ՝ հասնելով մինչև ԱԺ աշխատակազմի վարչության պետի պաշտոնի:  Անկախ […]

Ո՞վ է տվել Աննա Հակոբյանին խաղաղության աղերս հղելու մանդատ

zham.am-oa4w8pKvdg58ULym7Mel

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը. «Մենք ամբողջ սրտով հավատում ենք խաղաղ գործընթացին կանանց եւ երիտասարդների մասնակցության կարեւորությանը: Կանայք հակամարտության կարգավորմանը նոր հեռանկար են հաղորդում եւ մենք աջակցում ենք կանանց ներգրավմանը խաղաղության հաստատման մեջ»: Միրոսլավ Լայչակը, ով […]

Գողն առաջինն է ասում՝ բռնիր գողին. Էդուարդ Շարմազանով

136509

ԱԺ նախկին ոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ պետին տրված հանձնարարությանը՝ բացահայտել ֆեՏարիներ շարունակ իմ մտահոգությունն ու վդովմունքն եմ հայտնել ապատեղեկատվության, սուտ-ֆեյք լուրեր հրապարակելու, պատվիրելու եւ տարածելու դեմ: Թե իշխանություն եղած ժամանակ, թե դրանից հետո՝ մինչ օրս ականատեսն եմ եղել իմ համեստ անձի, գործընկերերի նկատմամբ թիրախավորված ֆեյք-նյուզերի, նպատակադրված […]

17-ամյա պարուհին հղիացել է իր կամքին հակառակ սեռական կապից

vostikanutyun1_copy.thumb

 Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 2-ին տեղի ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 17-ամյա Ալլա Չ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա փետրվարին իրենց քաղաքում գործող պարային համույթի հանդերձարանում իր պարային զուգընկեր Էդգար Ս.-ն իր կամքին հակառակ հանդերձարանում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչի հետևանքով ինքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված