03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սկսվեց հերթական ռեպրեսիաների շարանը․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Սկսվեց հերթական ռեպրեսիաների շարանը,  այս իշխանություն կոչվածը  ամեն բան անում է ավելորդ անգամ  ապացուցելու, որ  գնում է  ահաբեկչության, բռնաճնշումների եւ խուժանապետության ճանապարհով։
 «Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ»։
 Այս հաղորդագրությունը տարածվեց քիչ առաջ։
Կարծում եմ  իշխանության այս տեռորիստական  քայլերը համահունչ հակահարված պետք է ստանան։
Իսկ ո՞ւմ համար հասկանալի չէր, որ  ԱԺ ամբիոնից նիկոլի հայտնի սպառնալիքից հետո, թե  կնստացնի, կգցի ԱԱԾ պադվալ եւ այլն, հետեւելու են այս քայլերը։ Հետեւաբար՝ արդյո՞ք դեռ պետք է հանդուրժել, թե՝ պետք է համարժեք դիրք բռնել։Անշուշտ, դատապարտում եմ  ՀՅԴ-ի դեմ այս արշավը,  անշուշտ՝  սա անընդունելի է, բայց եւ համոզված եմ, հիմա  եւ,  առհասարակ, կան հիմքեր կառավարությանն անվստահություն հայտնելու, կան այդ հիմքերը եւ դա չի կարող անլուրջ լինել։
Հ․Գ․ Եթե պահը այսքան ջղայնացնող չլիներ, գուցե եւ կատակեի՝ թե կամաց-կամաց հասնում են մեր/ձեր/ տներին, բայց կատակի սիրտ չկա, որովհետեւ, իրոք,  երկիրը վերածել են  խուժանապետության։ Հիմա՞ էլ լռենք, եղբայրներ․․․»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ