08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Մախսուդյանի դեպքում ևս կալանավորման որևէ հիմք գոյություն չուներ․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր, որովհետև իշխանությունը դեռ նախորդ տարի մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին տարբեր ձևերով փորձում էր խաղից հանել:
Միայն պարզ չէր, թե որ պահին ինչ հոդված կդնեին:
Մախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր խուսափում իրականությունը մարդկանց դեմքին ասելուց և գիտակցում էր, որ իր կեցվածքն իշխանությունների աչքից չէր վրիպելու:
Մախսուդյանի դեպքում ևս կալանավորման որևէ հիմք գոյություն չուներ, սակայն իշխանությունը ոչ մի խնդիր չունի մարդկանց նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդում նախաձեռնելու և բանտերում «փակելու» առումով»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ