26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 11, 2019

Հայաստանի հպարտ քաղաքացիները շարունակում են շախմատի ձիու նման կզել լեցուն «գազելներում»

Երևանում տաքսիները գրավել են ավտոբուսների համար նախատեսված կանգառները, ավտոբուսներն ստիպված են երթևեկելի գոտում կանգնել, որպեսզի ուղևորներ վերցնեն: Երկու օր առաջ «Շրջանային»՝ բժշկական համալսարանի առաջ, մի կին դիտողություն արեց տաքսիստին, թե ինչո՞ւ է զբաղեցնում ավտոբուսի կանգառի տարածքը, վերջինս գռեհիկ ասաց՝ լավ եմ անում, էս ժողովրդին հասնում է: Երեկոյան ժամերին շատ երթուղայիններ անհետանում են, ստիպված ես լինում […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան. Իվետա Տոնոյան /տեսանյութ/

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, այսինքն՝ վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես՝ այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Եվ միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է […]

Հեռուստառադիոյի տնօրենների մրցո՞ւյթ, թե՝ ֆարս /տեսանյութ/

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեսաուղերձով անդրադառնում է հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի և հանրային ռադիոյի գլխավոր տնօրենի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին։   Վերլուծելով մրցութային հանձնաժողովների ձևավորման սկզբունքները՝ քաղաքական գործիչը համարում է, որ մրցույթի անվան տակ տեղի է ունենում ֆարս։ Կարևորելով այս երկու կառույցների դերը հանրային կարծիք ձևավորելու գործում, նախկին […]

«Իմ քայլ»-ի պատգամավորը գնաճ է արձանագրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 19 ապրանքատեսակի գնի փոփոխությունները վերջին մեկ տարում։ Նա գրել է․ «Հարգելիներս, Ձեզ եմ ներկայացնում մոնիտորինգային թարմ տվյալներ՝ 19 ապրանքների մասով։ Համադրված են 2018թ հունվարի գները՝ 2019թ փետրվարի նկատմամբ։ Ինչպես տեսնում ենք, եթե նշված ապրանքային հավաքածուն օգտագործեիք միատեսակ չափաքանակներով, ապա 2018թ հունվարին 19 […]

Պոլսո Հայոց պատրիարքարանում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը (ապրիլի 20): Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հայտարարված սուգի շրջանակում եկեղեցական, թաղային, համայնքային բոլոր կազմակերպություններում չեղյալ են համարվելու կամ հետաձգվելու են ոչ կրոնական միջոցառումները: Մինչև սգո ավարտը եկեղեցիներում բոլոր պատարագների ավարտին կատարվելու […]

Փոխհրաձգություն հայերի, ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ. կա հայ զոհ

ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` երեք մարդ: Ինչպես հայտնում է bloknot-volgograd.ru-ն, փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու շուրջ վեճի պատճառով: Դաղստանի վեց քաղաքացի մտել է Ֆրոլովոյում գտնվող ու հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ:  Կոնֆլիկտի մաս կազմող հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչները գործարարներ […]

Բժշկության աղոթք

Եվ արդ, դու ի՞նչ ունես ասելու, ա՛նձ իմ բազմամեղ, եթե այսքան դեղերով չես բժշկվում: Սակայն փութա՛, մի՛ հապաղիր, զարթնի՛ր դառնանիրհ քնիցդ, դարձի՛ր կորստական ճանապարհիցդ, փարատի՛ր անգիտության խավարը, սթափվի՛ր անզգամ մոլորությունից և ուշքի՛ եկ, թոթափի՛ր մեղքերիդ սաստկությունը, թեթևացրո՛ւ անօրենության բեռներիդ ծանրությունը, քավի՛ր հանցանքներիդ անթիվ բազմությունը, բժշկի՛ր չարաչար վերքերիդ խոցվածքները և լվա՛ ամբարշտությանդ տիղմի ժանտահոտությունը, որպեսզի սրբված […]

Գրավատների պետտուրքը 100 000 դրամից կբարձրանա 6 մլն դրամ՚ Կառավարության շենքի տարածքը նորից կվերածվի ցույցի հրապարակի

168 ժամը գրում է. Կառավարության շենքի տարածքը նորից կվերածվի ցույցի հրապարակի: Այս անգամ Կառավարության գործունեությունից բողոքում են գրավատների սեփականատերերը: Նրանց վրդովեցրել է կառավարության նախաձեռնած փոփոխությունը՝ գրավատների պետական տուրքերը 100 հազար դրամից միանգամից 6 մլն դրամ դարձնելու վերաբերյալ: Կառավարությունն առաջարկում է վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքը, ըստ որի՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով կտրուկ կբարձրանան բանկերի, […]

Սա ՀՀ կառավարության՝ արդեն իսկ վարչապետի հավանությանն արժանացած տեսլականն է. Արփինե Հովհաննիսյանը նոր փաստաթուղթ է հրապարակել

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա ՀՀ կառավարության՝ արդեն իսկ վարչապետի հավանությանն արժանացած տեսլականն է, այդ թվում՝ Հանրային հեռուստառադիոընկերության մասին: Ըստ Կառավարության՝ բարեփոխվելու արդյունքում ի՞նչ պիտի անի իդեալական, այսինքն՝ հավելյալ արդյունք ստեղծող Հանրային Հեռուստառադիոընկերությունը, ճիշտ է՝ պրոպագանդի եւ ագիտացիա անի (տերմինները՝ փաստաթղթից)։ Ինչպես ասում են՝ պրոպագանդա՝ այլոց այն բաներում համոզելու արվեստ, որին ինքդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի