25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տպավորություն է, որ Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին. Գերմանիայի դեսպան

Հայաստանի երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակվում է բնականոն կերպով, այսօր Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը` ներկայացնելով առաջիկա շաբաթ սպասվող միջոցառումները:

Նա ընդգծեց, որ Հայաստանում է գտնվելու նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Ասուլիսի բանախոսներից ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր Մաթիաս Քիսլերը շնորհակալություն հայտնեց ՀՀ Զինված ուժերին ՆԱՏՕ-խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար:

Ինչ վերաբերում է մեկնարկող «ՆԱՏՕ-ի շաբաթվան», դեսպանի խոսքով, այս անգամ դրանում ներգրավված կլինեն ՆԱՏՕ անդամ ավելի շատ երկրներ:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանում հասարակության շատ փոքր հատված է տեղեկացված ՆԱՏՕ-ի գործունեությունից:

«Դժբախտաբար, իմ տպավորությունն է այդպիսին, և ես այն ստացել եմ հասարակության ներկայացուցիչների հետ շփումներից, Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին: Ուստի այս շաբաթվա ընթացքում կարևոր են ոչ միայն մասնագետների, փորձագետների միջև քննարկումներն, այլև՝ հանրության հնարավորինս լայն շերտերի ներգրավվածությունը», – ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ