Բժշկության աղոթք
Եվ արդ, դու ի՞նչ ունես ասելու, ա՛նձ իմ բազմամեղ, եթե այսքան դեղերով չես բժշկվում: Սակայն փութա՛, մի՛ հապաղիր, զարթնի՛ր դառնանիրհ քնիցդ, դարձի՛ր կորստական ճանապարհիցդ, փարատի՛ր անգիտության խավարը, սթափվի՛ր անզգամ մոլորությունից և ուշքի՛ եկ, թոթափի՛ր մեղքերիդ սաստկությունը, թեթևացրո՛ւ անօրենության բեռներիդ ծանրությունը, քավի՛ր հանցանքներիդ անթիվ բազմությունը, բժշկի՛ր չարաչար վերքերիդ խոցվածքները և լվա՛ ամբարշտությանդ տիղմի ժանտահոտությունը, որպեսզի սրբված և մաքրված հոգով, լուսազարդված և մեծապայծառ մարմնով կարողանաս համարձակադեմ և զվարթերես անցնել տիեզերական ահեղ և անթիվ բանակների միջով, կանգնել Աստծո ահավոր ու մեծ Բեմի առաջ և լսել Նրանից երանության քաղցրալուր բարբառը և աշխարհատես հրապարակի ավետիսը, թե՝ «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, և մտե՛ք, ժառանգեցե՛ք երկնքի բարության վայելչությունը` Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ» :
Հովհան Մանդակունի