24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2019

Հայտարարություն` Նարեկ Մալյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձի մասին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից մեզ տեղեկացվել է, որ Ն.Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ՀՀ պետական ծառայող, դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից: Հաշվի առնելով առաջացած հանրային հետաքրքրությունը, գտնելով, որ այդ հաղորդումը պարզապես նպատակ ունի կասեցնելու Ն.Մալյանի գործունեությունը՝ մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի կապակցությամբ հանրային իրազեկման մասով, ստորև […]

Եթե սեր է

Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի անհետանում … […]

«Քաղբանտարկյալ» տերմինը չի տարածվում Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա․ Իգիթյան

Իրենց պաշտպանյալներին քաղբանտարկյալ որակելով՝ պաշտպանները վնասում են նրանց, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանի կողմից իր պաշտպանյալին քաղբանտարկյալ որակելուն։ «Պաշտպանյալին որպես քաղբանտարկյալ ներկայացնելը և ամբողջ պաշտպանությունը դրա վրա կառուցելը՝ առաջին հերթին վնասում է պաշտպանյալին», – նշեց նա։ Պատգամավորն ընդգծեց, եթե 2008-ին քաղբանտարկյալի համար հստակ սահմանում չկար, ապա […]

Տնային կենդանիների համար երևանցին պետք է վճարի 5000 դրամ

Տնային կենդանիների համար երևանցին պետք է վճարի 5000 դրամ Երևանի քաղաքապետարանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հունվարի 11-ին ծանուցում է ուղարկել, որ համաձայն Տեղական տուրքերի ու վճարների մասին սահմանված դրույքաչափերը սահմանելու մասին որոշման՝Երևանի վարչական տարածքում, ավագանու որոշմամբ, սահմանված կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա տեղական տուրքը յուրաքանչյուր տնային կենդանու համար սահմանվում է 5000 դրամ։ 5-օրյա ժամկետում […]

Դրանց համար կրում ենք լրջագույն պատասխանատվություն և սկզբունքային դիրքորոշում ունենք. Լիլիթ Մակունց

Հայաստանում մարդու իրավունքներ խնդիրներին լուծում տալու համար իշխանական ուժն իրեն կրող ու պատասխանատու է համարում և սկզբունքային դիրքորոշում ունի լուծում տալու հարցում: Այս մասին Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` արձագանքելով նույն ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բարձրացրած խնդիրներին: «Մարդու իրավունքների պաշտպանության կոնտեքստում բարձրադիր իշխանության և ընդդիմության հռետորաբանությունը պետք է լինի միայն […]

Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր. Էդուարդ Շարմազանով

А король- то голый… Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։Այստեղ նույնիսկ նրա «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։  ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։  ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի կտրուկ դանդաղում։ Իրանի վերաբերյալ իշխանության ներկակացուցչի մեղմ ասած անհաջող ձևակերպում,որը համահունչ չէ մեր բարեկամական հարաբերությունների մակարդակին։ Եվ իհարկե […]

Հաջողություն մաղթեք ինձ. Արմեն Գեւորգյանը՝ լրագրողներին

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ստացել է դատախազության վերաքննիչ  բողոքը և այսօր պատրաստվում է առարկել ներկայացված բողոքի դեմ։ Այս մասին այսօր Վերաքննիչ  քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Անդրադառնալով մամուլում հրապարակված այն  տեղեկություններին՝ համաձայն որոնց Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում, Գեւորգյանը պատասխանեց. «Ես սովորություն […]

Ինչն է այդպես ուրախացրել նորընտիր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Մելքումյանին

Ես տպավորված եմ Հայաստանի նորընտիր խորհրդարանում անցկացվող քննարկումների որակով եւ ոճով: Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքերով, մի քանի օր շարունակ հատուկ ելույթ չի ունեցել, եւ հաճույքով կարող է նշել, որ 7-րդ գումարման խորհրդարանական քննարկումների որակը, ոճը եւ տրամաբանությունը զգալիորեն տարբերվում են Հայաստանի բոլոր նախկին […]

Ռոբերտ Քոչարյանն է ժամանակին ուժային կառույցները բերել իր վերահսկողության տակ. Էդմոն Մարուքյան

Մենք պետք է տեսնենք նախարարությունների օպտիմալացման տակ ինչ տեսլական է դրված։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա մտահոգություն հայտնեց, որ գուցե նախարարությունների օպտիմալացմամբ փորձ է արվում դրանք դուրս բերել խորհրդարանական վերահսկողությունից. «Երեկ ես սփյուռքի նախկին նախարարին կոնկրետ հարց տվեցի՝ եթե ինքն ասում է հանձնակատար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված