23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանն է ժամանակին ուժային կառույցները բերել իր վերահսկողության տակ. Էդմոն Մարուքյան

Մենք պետք է տեսնենք նախարարությունների օպտիմալացման տակ ինչ տեսլական է դրված։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա մտահոգություն հայտնեց, որ գուցե նախարարությունների օպտիմալացմամբ փորձ է արվում դրանք դուրս բերել խորհրդարանական վերահսկողությունից. «Երեկ ես սփյուռքի նախկին նախարարին կոնկրետ հարց տվեցի՝ եթե ինքն ասում է հանձնակատար է դառնում գրասենյակով, էդ եղավ նույն նախարարությունը, բայց խորհրդարանական վերահսկողությունից դուրս։ Այսինքն՝ տեսկալանն է պետք հասկանալ՝  էդ ի՞նչ եք ուզում անել»։

Մարուքյանի խոսքով՝ եթե կոմիտե լինի, օրինակ, ԱԳՆ–ի կազմում, դա միգուցե ընդունելի տարբերակ կարող է լինել։

Պատգամավորի խոսքով Սփյուռքի եւ Մշակույթի նախարարություններից զատ կարեւոր է նաեւ Ոստիկանության, ԱԱԾ–ի եւ ՊԵկ–ի նկատմամբ վերահսկողությունը.  «Բայց այստեղ միայն Սփյուռքի նախարարության հարցն չէ, հասարակության ուշադրությունը բեւեռել են Սփյուռքի եւ Մշակույթի նախարարության վրա, բայց կարեւոր է նաեւ Ոստիկանությունը, ԱԱԾ–ն եւ հարկահավաք մարմինը, որոնք պետք է լինեն խորհրդարանական հսկողության տակ»։

Նկատառմանը, որ իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ ժամանակի ընթացքում կգան դրան, շտապողականություն պետք չէ դրսեւորել, Մարուքյանն արձագանքեց. «Երբ որ ժամանակին փոխվեց էդ համակարգը, որ բարձրաձայնում էինք, նրանք էլ էին նույն բաներն ասում։ 2006 թվականից գալիս են դրան, հետո հեղափոխություն եղավ»։

Նա մեղադրեց ՀՀ երկրորդ նախագահին՝ շեշտելով, որ նա է ուժային կառույցները բերել իր վերահսկողության տակ։

Մարուքյանը շեշտեց՝ օրինակ մարզպետն էլ ունի մի քանի փոխմարզպետ, որոնք, ըստ էության, ոչինչ չեն անում, միայն ծնունդների են գնում. «Ամեն մարզպետ ունի 2-3 փոխմարզպետ, որոնք անիմաստ, ուռճացված պաշտոններ են, էդ մարդիկ, ըստ էության, ոչինչ չեն անում։ Օրինակ, մարզպետը ինչ–որ մշակութային գործչի ծնունդի հրավեր է ստանում, մակագրում է, փոխմարզպետը գնում է ծնունդի, մենք 200 հազար եւ ավելի աշխատավարձ տանք, որ գնան ծնունդի՞։ Հիմա ինչի՞ չեն նրանց չեն կրճատում, ո՞ւմ են սպասում»,–հավելեց նա։

Նշենք, որ Կառավարությունում շրջանառության մեջ է դրվել նախարարությունների օպտիմալացման ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի 17-ից 12, եւ այդ հարցն արդեն քննարկվում է։ Սրա հետ կապված բողոքի ցույցով փողոց էին դուրս եկել Սփյուռքի նախարարության աշխատակիցները։ Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ 128 աշխատակից էլ ՊԵԿ–ում է կրճատվել, եւ դա միայն սկիզբն է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ