23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաջողություն մաղթեք ինձ. Արմեն Գեւորգյանը՝ լրագրողներին

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ստացել է դատախազության վերաքննիչ  բողոքը և այսօր պատրաստվում է առարկել ներկայացված բողոքի դեմ։ Այս մասին այսօր Վերաքննիչ  քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով մամուլում հրապարակված այն  տեղեկություններին՝ համաձայն որոնց Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում, Գեւորգյանը պատասխանեց. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումներ չմեկնաբանեմ, ով որ հրապարակել է իրենից էլ հարցրեք»: Ճշտող հարցին՝ դուք շտաբի անդամ եղե՞լ եք, Գեւորգյանը արձագանքեց. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություններ չունեմ…: Սիրելի բարեկամներ մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում, երբ որ կավարտվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն: Այս պահի դրությամբ նախորդ իմ ասածներից որեւէ բան չունեմ ավելացնելու ոչ պակասացնելու: Ձեզ ամենայն բարիք եւ հաջողություններ խնդրում եմ ինձ մաղթեք»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ