Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր. Էդուարդ Շարմազանով
А король- то голый…
Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։Այստեղ նույնիսկ նրա «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։
- ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի կտրուկ դանդաղում։
- Իրանի վերաբերյալ իշխանության ներկակացուցչի մեղմ ասած անհաջող ձևակերպում,որը համահունչ չէ մեր բարեկամական հարաբերությունների մակարդակին։
- Եվ իհարկե մտահոգություններ Արցախի հարցում։
Երեկ հինգերրորդ անգամ հանդիպեցին Մամեդյարովն ու Մնացականյանը։
Հաղորդագրության մեջ առկա էին ընդհանուր գնահատականներ,նույնիսկ հիշատակում չկար ինքնորոշման իրավունքի,ինչպես նաև Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ։
Բայց նախորդ տարվա մայիսի 9ին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց,որ ինքը’ չլինելով ղարաբաղյան ծագման գործիչ,իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից,և որ Արցախն անպայմանորեն պետք է ամբողջությամբ ընդգրկվի բանակցություններում։
Դրան հետևեց Փաշինյանի կողմնակիցների «դուխով» մեկնաբանությունները։
Անցնում էին ամիսներ,բայց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այդպես էլ չմասնակցեց Մամեդյարով-Մնացականյան հանդիպումներին։
Իսկ Փաշինյանի իշխանությունը դրա փոխարեն կուտակված կապիտալն ու
էներգիան մսխեց շոուների վրա։
Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր։
Հ.Գ. Ակամայից հիշեցի Անդերսենի հեքիաթները.
А король- то голый.
Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխնախագահ