Տնային կենդանիների համար երևանցին պետք է վճարի 5000 դրամ Երևանի քաղաքապետարանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հունվարի 11-ին ծանուցում է ուղարկել, որ համաձայն Տեղական տուրքերի ու վճարների մասին սահմանված դրույքաչափերը սահմանելու մասին որոշման՝Երևանի վարչական տարածքում, ավագանու որոշմամբ, սահմանված կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա տեղական տուրքը յուրաքանչյուր տնային կենդանու համար սահմանվում է 5000 դրամ։
5-օրյա ժամկետում տեղական տուրքերը չմուծելու դեպքում իրավազանց քաղաքացիները կտուգանվեն 5000-10000 դրամով։ Այս ծանուցումնը զայրացրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Երևանի քաղաքապետարանը լրիվ օդից փող հաղորդումն ա դարձել. Իսկ տնային թութակների, դեղձանիկների, խամյակների, օձերի, տո մեր հայաթի տատրակների, կատուների համար «հաց-մաց ենք տալիս» վճարներն ու տուգանքները որքա՞ն են լինելու »։