05 Հունիսի, Ուրբաթ, 2020
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 26, 2018

Հայաստանը աշխարհաքաղաքական հակամարտության գոտու է վերածվում

map_caucasus

-Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները ստրատեգիական են, – Արցախի հարցի լուծումն ԱՄՆ շահերից է բխում, – Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կարող է ազդել ողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա, – Պատրաստ են զենք մատակարարել կոմերին (զենքին հետևող զորքը պահում ենք մտքում), -Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից: Հետևություն Երբեք […]

Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք

6042579

Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց: Որովհետև Օրենքը լրիվ գործադրած կլինեք այս մեկ պատվիրանով. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»: Իսկ եթե միմյանց վիրավորեք ու բզկտեք, զգո՛ւյշ, դուք ձեզ կկործանեք: (Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 5:13-15)

ԱԻՆ Հիդրոմետը զգուշացնում է

98081678

Հոկտեմբերի 26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

ՀՀԿ-ից հակադարձում են Վաշինգտոնին

50.thumb

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ճիշտ չի համարում ամերիկյան ու ռուսական սպառազինության համեմատությունը Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից և կոչը Հայաստանին՝ գնել ամերկյան ռազմական տեխնիկա, քանի որ այն ավելի լավն է։ «Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ պայմանավորվածության ու միջազգային  կոնվենցիաների համաձայն՝ հակամարտող երկրներին ճիշտ չէ զենքեր վաճառելը։ Անկախ նրանից՝ […]

Ինչ որ պահի Նիկոլ Փաշինյանին կարող է թվալ, որ «մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք, ոչ մի զարգացում չի լինի

rJdRVegUm

Ի տարբերություն շատ ու շատ համախոհ ընկերներիս՝ ես փարսախներով հեռու եմ այն մտքից, թե իբր «Նիկոլը հողերը ծախելու ա/ծախում ա/ուզում ա՝ ծախի»։ Համակարգային պարզ վերլուծությունը բավական է՝ հասկանալու, որ Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես երկրի ղեկավարի, առաջնային են դիտվում այլ՝ ավելի շատ ներքին կենտրոնադրում ունեցող օրակարգեր՝ կոռուպցիա, հավասարություն, նոր/տարբերվող որակի պետականաշինություն, «պատմական արդարության վերականգնում» և այլն։ […]

Փաշինյանը թույլ տվեց անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում

1525179885-4062

Նիկոլ Փաշինյան – «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, (…) նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։ (…) կրկնում եմ՝ տարբերակ չկա․ այդ պատգամավորը կալանավորվելու է (…)»։ Վարչապետն անզգուշություն ցուցաբերեց, ինչի արդյունքում՝ 1. թույլ տվեց անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում՝ ապացուցված համարելով մի դեպք, որով ոչ միայն օրինական ուժի […]

Տարբեր կողմերից կարող են ապագա իշխանություններին ճնշել

40.thumb

Կա իրավիճակ, որն ինձ 90-ականների իրավիճակն է հիշեցնում՝ ամեն գնով հարցի լուծման տարբերակը բացառել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն  Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, որ եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի,որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման […]

Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում. Politik.am

12190219

Նախորդ շաբաթ  վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։  Փաշինյանի այս հայտարարությունը բարկացրել է նաև կառավարության աշխատակիցներին։Այս մասին գրում է Politik.am-ը։ Գործադիրի հնաբնակներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Փաշինյանի այդ հայտարարությանը չի հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա […]

Փաշինյանի ծիծաղը կգա Շարմազանովի ասածի վրա

capturethumbz6h3c_xv0dZ

«Լույս» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հանրապետութուն» կուսակցության հետ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Նա չբացառեց, որ նոր խորհրդարանում իրենց դաշինքը կարող է լինել երկրորդ ուժը։ Դիտարկմանը, թե ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ ի դեմս «Լույս» դաշինքի, իշխանությունը գրպանային ընդդիմություն կունենա խորհրդրանում, Գորգիսյանը հղում արեց Փաշինյանին. «Նույնիսկ Նիկոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի