20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում. Politik.am

Նախորդ շաբաթ  վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։ 

Փաշինյանի այս հայտարարությունը բարկացրել է նաև կառավարության աշխատակիցներին։Այս մասին գրում է Politik.am-ը։

Գործադիրի հնաբնակներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Փաշինյանի այդ հայտարարությանը չի հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր  կառավարության անդամներից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Նրա փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել։  Մեր զրուցակցի համար անհասկանալի էր, ինչի դեմ է պայքարում Փաշինյանը, եթե իր թիմի առանցքային դեմքերը ևս թմրանյութ են օգտագործում։

Տեղեկատվությունը ստուգելու համար մենք նաև հարցում ենք ուղարկել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ և հույս ունենք ստանալ պատասխան։

Նյութն ամբողջությամբ` Politik.am-ում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ