23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարբեր կողմերից կարող են ապագա իշխանություններին ճնշել

Կա իրավիճակ, որն ինձ 90-ականների իրավիճակն է հիշեցնում՝ ամեն գնով հարցի լուծման տարբերակը բացառել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն  Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, որ եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի,որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ավելի վճռական և որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն։

«Տարբեր կողմերից կարող են իշխանություններին ճնշել, որ նրանք, ունենալով մեծ իշխանություն, գնան խիզախության և այն զիջումների, որոնք կարող են իրենց հեղինակության շնորհվ ունենալ։ Սա կլինի ցանկացած իշխանության սխալը, եթե նրանք փորձեն իրենց իշխանությունը տեղափոխել այդ դաշտ ու մտածել, որ կարող են այնպիսի լուծումներ առաջարկել, որը բխում է սեղանի վրա եղած տրամաբանությունից, բայց հակոտնյա է մեր շահերին։ Այն իշխանությունը, որը դա չի ըմբռնի, երկար կյանք չի ունենա մեր տարածաշրջանում», – ասաց Ռուստամյանը

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ