16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 9, 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «ՀՀԿ» խմբակցությունը հայտարարում է. «Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է: Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն […]

Համատարած թանկացումներ

ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սննդամթերքի շուկայում արձանագրել է թանկացումներ։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գնաճը կազմել է  2.6 տոկոս։  2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: […]

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի  10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի  ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:  ԹԵՄԱ՝  սպասվող Աժ ընտրություններ.  ներքաղաքական զարգացումներ:  

ՀՀԿ-ն նոր պատգամավոր ունի

ԿԸՀ-ն այսօր՝ հոկտեմբերի 9-ի իր նիստում կազմել է արձանագրություն, որով ՀՀԿ խմբակցության պատգամավորի մանդատը տվել է Մարտտուն Գրիգորյանին: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 9-ին գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցուլակյանի`  պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ […]

Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Շարմազանովը՝ Օգտայ Ասադովին

Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների 20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի եւ Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին: Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թե՛ Հայաստանը, […]

Մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ. Արմեն Աշոտյան

Մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն կողմ արտահայտվող ՀՀԿ–ական պատգամավորների քայլին։ «Մեկ շաբաթ առաջ Հանրապետական կուսակցությունն ընդունեց հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, եւ այդ 15 պատգամավորները հակառակ կարծիք չեն հայտնել։ Կարծիքի նման […]

Սամվել Մայրապետյանը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը

Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Այլ մանրամասներ, սակայն, ՀՔԾ-ից չեն փոխանցում։ Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը ևս տեղեկացրել է, որ Մայրեպետյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ […]

Երեւանի քաղաքապետարանն անցնում է գործի

Երևանի նորընտիր ավագանին հոկտեմբերի 10–ին հրավիրում է առաջին նիստը։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 11.00-ին տեղի կունենա Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը` հետևյալ օրակարգով՝ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր Հանձնաժողովների կազմավորում Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի