06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սամվել Մայրապետյանը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը

Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Այլ մանրամասներ, սակայն, ՀՔԾ-ից չեն փոխանցում։

Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը ևս տեղեկացրել է, որ Մայրեպետյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակել»։

«Պարոն Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը», – ասաց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, և այժմ Մայրապետյանի ներկայությամբ դատարանքը քննում է այդ միջնորդությունը։

«Այս պահին նա դատարանում է», – ասաց Բատիկյանը։

Նա հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ ստորագրությամբ պարտավորվել է նախաքննական գաղտնիություն պարունակող տեղեկություն չհրապարակել։

Ավելի վաղ մեկ այլ գործարար Սիլվա Համբարձումյանը  ասել էր, որ Մայրապետյանի հետ ՀՔԾ-ում ունեցել է առերեսում, որից հետո իր կարգավիճակը կասկածյալից դարձել է վկայի։Համբարձումյանը նաև ասել էր, որ քրեական գործը կաված է մարտի 1-ի գործի հետ։

Սակայն փաստաբան Բատիկյանը հերքեց այդ տեղեկությունը. «Ես հաստատապես կարող եմ ասել, որ Սամվել Մայրապետյանը այդ գործի հետ որևէ առնչություն չունի»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ