13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ. Արմեն Աշոտյան

Մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն կողմ արտահայտվող ՀՀԿ–ական պատգամավորների քայլին։

«Մեկ շաբաթ առաջ Հանրապետական կուսակցությունն ընդունեց հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, եւ այդ 15 պատգամավորները հակառակ կարծիք չեն հայտնել։ Կարծիքի նման փոփոխությունը պայմանավորում եմ նրանով, որ մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը։ Անգամ որոշ պատգամավորների վրա փորձում էին գտնել արտերկրից ճնշումներ գործադրելու հնարավորություններ։ Չեմ բացառում, իհարկե, որ եղել են նաեւ ինքնակամ կարծիք հայտնողներ»,– ասաց Արմեն Աշոտյանը։

Հարցին՝ ինչպիսի ճնշումներ են եղել, Աշոտյանը պատասխանեց. «Ես ասացի այնքան, ինչքան ասացի։ Իմ տեղեկություններով, ճնշումներ եղել են, բայց չեմ բացառում նաեւ՝ ինքնուրույն դարձի եկողներ են եղել, ինչպես սիրում է ընդդիմադիր մամուլն ասել։ Փաշինյանը փորձում է ինդուլգենցիաներ բաշխել, ֆեյսբուքյան ստատուսներով գրում է՝ ով է ճիշտ, ով է սխալ, ում պետք է քաջալերել։ Այդ գործընթացը, իհարկե, միջնադար է հիշեցնում, երբ կաթոլիկ եկեղեցու ղեկավարները փորձում էին մեղքերի թողության փաստթղթեր թողարկել։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այն անձն է, որ պետք է նման ինդուլգենցիաներով զբաղվի։ Ինդուլգենցիաներ բաշխողի անունը Նիկոլ Փաշինյան չէ, այլ Հիսուս Նազովրեցի է եղել»։

Նշենք, որ այս պահի դրությամբ 16 պատգամավորներ հայտարարել են, որ համաձայն են՝ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ