28 Հունվարի, Երեքշաբթի, 2020
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2018

Հին ավանդույթները շարունակվում են՝ Հրազդանը՝ Սասունի որդուն. Հայկական Ժամանակ

Սասուն_Միքայելյան

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքա­ցիական պայմանագիր» կու­սակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ 25-ամյա Սեւակ Միքայելյանը, երեկ ինքնաառաջադրվեց: Համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի են ունե­նալու հոկտեմբերի 21-ին: Քաղաքապետի թեկնածու­ների աոաշադրման ժամկետ է սահմանված սեպտեմ­բերի 26-30-ը, իսկ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի կունենա թեկնածուների գրանցումը: Քարոզար­շավը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ից, շարունակվելու է տասը օր՝ մինչեւ հոկտեմբերի 19-ը: Հրագդանում […]

Եթե Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը. Աշոտյան

Без названия (2)

«Եթե Դուշանբեում Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու և նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն և գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը»։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Փաստացի այդ պայմանավորվությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով թղթի վրա […]

Կադրային ջարդ, ազատվողներից մեկին ինֆարկտ է «խփել», Ժամանակ

ain-640x420

Թերթի տեղեկու­թյուններով՝ Արտակարգ իրավի­ճակների նախարարությունում կադրային ջարդ է: Նշանակու­մից մոտ չորս ամիս անց Հրաչյա Ռոստոմյանը կադրային ջարդ է սկսել: Երեկ նախարարությու­նից հեռացվել են վարչության պետեր, բաժնի պետեր, ինչպես նաեւ մի քանի մարզային վար­չության պետեր: Աշխատանքից ազատման դիմում գրելու հոր­դորից հետո աշխատանքից ազատվողներից երկուսը սրտի հետ կապված խնդիրներով տե­ղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկին ինֆարկտ է «խփել»: […]

«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի» ՝ ՀՀՇ-ի ոգով. Հրապարակ

karavarutyan_shenq_copy.thumb (1)

Նոր իշխանություններն ամեն օր ապացուցում են «պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի» ՀՀՇ կարգախոսի արդիականությունը: Նրանք կարծում են, որ ԺԵԿ-ի պետերն էլ պիտի իրենց թիմից լինեն: Երեկ տեղեկացանք, որ ազատվել են «Արարատ ՋՕԸ»-ի՝ Ջրօգտագործողների ընկերության պետ, երիտասարդ Վանյա Թաթիկյանից և պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նշան Հակոբյանին: Վերջինիս համար միջնորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. Հակոբյանն ու Ավինյանը համակուրսեցիներ են: 

Լուկաշենկոն Արցախի հիմնահարցը «գորդյան հանգույց» է համարում

ap.thumb

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Միութենական պետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունները, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ու Պուտինն ուրբաթ մասնակցել են Տաջիկստանում անցկացված ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: «Անվտանգության հարցը, կարելի է ասել, գագաթնաժողովի առանցքային հարցն էր: Բոլոր նախագահներն են այդ մասին ասում: Նույնիսկ մենք՝ […]

Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել ո՛չ մինչ այժմ տեղի ունեցած բանակցային գործընթացի էությունը, ո՛չ Ադրբեջանի ձգտումների սահմանաչափը

1488790583-4988 (1)

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր զարմանքն ու անհանգստությունն է արտահայտել Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությունների առիթով՝ իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զրույցի եւ սահմանին լարվածության թուլացման առնչությամբ վերջինիս հետ պայմանավորվածությունների շուրջ: Ներկայացնում ենք քաղաքագետի տեսակետն ամբողջությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ պատմեց Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին։ Մտորելու և մտահոգվելու ահագին նյութ […]

Ադրբեջանը կոչ է անում «ճնշում գործադրել» Հայաստանի վրա

mammadyarov.thumb

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի ԳՎ-ում հայտարարել է, որ Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի «նա անհապաղ ու անվերապահորեն սկսի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի իրագործումը»: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Մամեդյարովի խոսքով՝ «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ հայ ժողովրդին տրված՝ Հայաստանը տնտեսապես […]

Հետո կրակն ընկնե՞նք. Ժամանակ

BkQdH31pz

տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Երկրից բացակայելու հանգամանքը պայմանավորված է առաջիկա ներքաղաքական զարգացումներով և դրանցում ԲՀԿ-ի դերակատարությամբ։ ԲՀԿ-ն, կարծես թե, դիրքավորվում է և չի աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն լուծարելու հարցում։ Մինչդեռ Երևանի ավագանու ընտրության հաջորդ օրը «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք պատրաստ են վարչապետի հետ քննարկումներ սկսել այն օրակարգով, […]

Քոչարյանը պաշտոնի համար չի գալիս՝ այլ խնդիր է լուծելու. Հրապարակ

11773413

Քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, լրատվամիջոցների եւ լրագրողների հետ՝ Վիկտոր Սողոմոնյանը, օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում։ Ռ․ Քոչարյանը ռազմավարական հարցերն է լուծում, հանդիպում առավել հայտնի դեմքերի հետ։ Որոշ տեղեկություններով՝ արդեն 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նախկին նախարարների՝ Վարդան Այվազյան, Կարեն Ճշմարիտյան եւ այլք։ Իսկ Վարդան Օսկանյանը կա՞, մեզ ասացին՝ դասավանդում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի