26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել ո՛չ մինչ այժմ տեղի ունեցած բանակցային գործընթացի էությունը, ո՛չ Ադրբեջանի ձգտումների սահմանաչափը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր զարմանքն ու անհանգստությունն է արտահայտել Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությունների առիթով՝ իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զրույցի եւ սահմանին լարվածության թուլացման առնչությամբ վերջինիս հետ պայմանավորվածությունների շուրջ: Ներկայացնում ենք քաղաքագետի տեսակետն ամբողջությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ պատմեց Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին։ Մտորելու և մտահոգվելու ահագին նյութ տվեց։ Չգիտեմ սահմանում ոնց, բայց անձամբ ես շատ անհանգիստ եմ լինելու այս գիշեր։ Մի քանի պատճառով։ 

Նախ,  որովհետև անպատրաստ է եղել այդ հանդիպմանը, առավել ևս ինչ-որ բաներ պայմանավորվելուն։ Որպես դրա հետևանք, հիմա արդեն կարելի է փաստել, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրվեցին։

Նույն թեմայի մասին նոր պրոցես է սկսել ու արդեն հասցրել ոչ միայն հրահանգավորել բոլորին, այլև գոհ հայտարարել, որ պայմանավորվածություններն աշխատում են ու անցած գիշեր ամենահանգիստն է եղել սահմանում։ Անհանգստությանս երկրորդ պատճառը Փաշինյանի հենց այդ վստահությունն է Ալիևի խոսքի հանդեպ։ Խոսեցին, պայմանավորվեցին, եկավ։ Բա երանի չէ՞ր ամեն ինչ այդպես հեշտ լիներ…

Երրորդը, տպավորությունը, որ Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել ո՛չ մինչ այժմ տեղի ունեցած բանակցային գործընթացի էությունը, ո՛չ Ադրբեջանի ձգտումների սահմանաչափը և ո՛չ էլ մեր տարածաշրջանի քաղաքական գործընթացների տրամաբանությունը։

Եկել ասում է, թե՛ պարզվեց փակ դռների ետևում բանակցում են, վիճում են, հարգում են դիմացինի սուվերենությունը և այլն։ Այ քեզ նորություն… Մի խոսքով, անհանգստանալու շատ պատճառ կա։ Խաղաղություն մեր երկրին…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ