26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2018

Եթե ժողովուրդն ինձ վրա դնի նման պատասխանատվություն՝ ես չեմ հրաժարվի. Փաշինյան

ՀՀ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի հրաժարվի ՀՀ վարչապետի պաշտոնից, եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի իր վրա։ Այդ մասին պատգամավորն ասել է life.ru-ին տված հարցազրույցում։ «Եթե ժողովուրդն ինձ վրա դնի նման պատասխանատվություն՝ ես չեմ հրաժարվի»,- ասել է ընդդիմադիր գործիչը։ Ըստ նրա՝ իշխանությունն «արդեն ժողովրդի ձեռքում է», և «դիմադրելը […]

Պուտինը դեռ չշփումներ չի ունեցել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Կարեն Կարապետյանի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս հեռախոսազրույց չի ունեցել ոչ հրաժարական տված Սերժ Սարգսյանի, ոչ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, նախագահը դեռ շփումներ չի ունեցել Սարգսյանի կամ Կարապետյանի հետ»,-լրագրողներին ասել է նա: Պեսկովը նաեւ հիշեցրել է, որ երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ վարչապետ […]

Խոշոր վթար Կոմիտասի պողոտայում. ճակատ-ճակատի բախվել են Toyota-ն ու Renault-ը. կա վիրավոր (ֆոտո)

Երեւանում ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:10-ի սահամաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 41 հասցեի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Renault մակնիշի 50 NN 900 համարանիշի եւ Toyota Camry մակնիշի 44 OO 333 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների […]

Ադրբեջանը պատրաստ է շարունակել Ղարաբաղի հարցով բանակցությունները Հայաստանի հետ

Բաքվում հայտարարել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ «Մենք պատրաստ ենք Հայաստանի առողջ քաղաքական ուժերի հետ շարունակելՂարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերի պահանջներին համապատասխան»,–լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության արագ եւ խաղաղ կարգավորումը «կապահովի […]

Գյումրիում տնակն ամբողջությամբ այրվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 23-ին, ժամը 16:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Պարզվել է, որ այրվում է Լալայան փողոցի թիվ 123/068բ տնակը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:42-ին, մարվել՝ 22:53-ին: Տնակն […]

Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ,  «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ: Քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել  նաև Հայաստանի  գործարար միջավայրին և տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, […]

Կորցրեց երեք երեխաներին, ամուսնուն, եղբորը

Աղավնի Մարտիրոսյանի (Աղամիրյան) պատմությունը 1874 թ., Վան 77-ամյա Սուսաննա Ղազարյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Վերջինս վերապրել է Ցեղասպանությունը՝ կորցնելով 4 երեխայից երեքին, եղբորն ու ամուսնուն: Աղավնի տատի վերջին՝ 4-րդ երեխան մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: «Իմ տատիկը և պապիկը՝ Աղավնի և Վարդան Մարտիրոսյանները, ապրել են Վան քաղաքի Խաչփողան թաղամասում: Ունեցել են չորս […]

«Իր թավշյա հեռացմամբ Սերժ Սարգսյանը նաեւ ասաց՝ մարտի մեկը իմ վզին փաթաթված պարան էր»

Ասեմ՝ լսեք․․․ Սերժ Սարգսյանը հիմք դրեց նախագահի, պետության ղեկավարի արժանապատիվ հեռացման․․․ Ինչը, թերեւս, համարեմ․ -Նրա ամենամեծ ձեռքբերումը․․․ Իզուր չէր իր նախագահության էրան փակում Նարեկի արձանով․․․ Հիշենք․ -Լեւոնը հեռացավ իր ժամկետը չլրացած՝ ազգովին խնդրելու անեծքը նետած․․ -Քոչարյանը մարտի մեկ արեց ու նոր գնաց․․․․ Ձգեմ պաուզան ու ասեմ․․․ Իր թավշյա հեռացմամբ Սերժ Սարգսյանը նաեւ ասաց․ -Մարտի մեկը […]

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-29-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Երևան քաղաքում` ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-29-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի