12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ադրբեջանը պատրաստ է շարունակել Ղարաբաղի հարցով բանակցությունները Հայաստանի հետ

Բաքվում հայտարարել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։

«Մենք պատրաստ ենք Հայաստանի առողջ քաղաքական ուժերի հետ շարունակելՂարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերի պահանջներին համապատասխան»,–լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության արագ եւ խաղաղ կարգավորումը «կապահովի կայուն խաղաղության եւ կայունության հաստատումը տարածաշրջանում եւ համակողմանի տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ կստեղծի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ