Էջմիածնում սպանվել է ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը

Ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, ով երեք ժամ անց մահացել է վիրահատության ժամանակ: Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը: