Սերժ Սարգսյանը դուռ բացեց, որպեսզի այս ճգնաժամը դրական ելք ունենա. Արմեն Սարգսյանի հայտարարությունը
Կուտակված դժգոհությունը, ապագայի նկատմամբ վստահության բացակայությունը հանգեցրեցին ժողովրդական շարժման։ Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։ «ՀՀ հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ։ Պահը պատասխանատու է։ Ինչպես գիտեք, մի քանի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրաժարական տվեց։ Սրանից մի քանի շաբաթ առաջ սկսվեց քաղաքացիական շարժում։ Այդ շարժումը շատ արագ վերածվեց քաղաքական շարժման, եւ ուզում եմ […]