26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2018

Արդեն իսկ մի շարք զբոսաշրջիկներ հրաժարվել են գալ Հայաստան ցույցերի պատճառով

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վերահաստատեց վարչապետ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ցույցերը, երկրում անհանգիստ վիճակը կարող է խոչընդոտել զբոսաշրջությունը: «Ինչ խոսք, ինչ վերաբերում է, թե այս երևույթներն ինչ ազդեցություն կունենան, նրանք իրենց անհամաչափությամբ բացասական ազդեցություն կունենան զբոսաշրջության զարգացման վրա: Արդեն որոշ երկրներ կոչ են արել, […]

Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը․ նախագահն ընդունել է Սվիտալսկիին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:   Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ նշել «պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում»:   Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Նախագահ Սարգսյանին […]

Հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի դեռ հիվանդանոցում է

Ապրիլի 19-ի, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1  հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: 2 տուժած կեսօրից հետո ընդունվել  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` […]

Կառավարությունը փոխում է նիստերի ժամերը

Կառավարությունը կփոխի նիստերի ժամերը, ժամը 11-ի փոխարեն այն կկայանա արդեն ժամը 17:-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: «Կառավարության նիստերի ժամը կփոխվի, մենք այսուհետ, ամենայն հավանականությամբ, ժամը հինգին ենք անելու կառավարության նիստերը», – ասաց նա:

Սովորական կարգախոս է. Դավիթ Հարությունյանը՝ «Մերժիր Սերժին»-ից

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանին չի զարմացնում «Մերժիր Սերժին» կարգախոսը: «Ես համարում եմ, որ ինչպես ցանկացած քաղաքական կարգախոս, այն դասվում է այդ կարգախոսների թվին ու զարմանալի բան չկա այստեղ», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ «որպես կարգախոս սա սովորական կարգախոս է»:

Դավիթ Հարությունյանը՝ զարտուղիներով կառավարություն մտնելու մասին

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին: «Կա խաղաղ, զենքով, բռնության ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարությունյանը: Հարցին, թե իրեն դուր է գալիս, որ նիստին […]

Միակ լուծումը երկխոսությունն է․ Արմեն Սարգսյանը՝ բողոքի ցույցերի մասին

ՀԱՆՐԱՊԵՏՈԻՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցուցերի եւ երթերի ձեւով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը եւ ինժեները, քաղաքական գործիչը եւ պետական պաշտոնյան, եւ, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի: Անշուշտ, […]

Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:  Նա վերջին տարիներին այնտեղ է բնակվել: Այս մասին քիչ առաջ իր աջակիցներին հայտարարեց «Ելք»  խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մարտի 29-ին կայացված որոշմամբ կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը […]

Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ անտեսվում կամ նենգափոխվում է ամեն ինչ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է: Պատասխան: Ադրբեջանի ղեկավարի ասածը կիսաճշմարտություն է, քանի որ խնդիրը պետք է կարգավորվի թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն որևէ առնչություն չունի Արցախի Հանրապետության տարածքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի