26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2018

Երկուշաբթի մեկնարկում են երեկոյան եւ գիշերային վարժանքները

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» («Зимняя вишня») առեւտրի կենտրոնի ողբերգական հրդեհից հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը օրակարգային է համարում խոշոր ժամանցի կենտրոններում բնակչության անվտանգության հարցը։ Երեւանի փրկարարական վարչության փոխանցմամբ՝ ապրիլի 16-ից բազմաթիվ խոշոր օբյեկտներում «Դալմա գարդեն մոլ», «Պրոսպեկտ», «Հայ-բելառուսական առեւտրի տուն», «Մետրոնոմ», «Ռոսիա», «Տաշիր», «Պալաս» առեւտրի կենտրոններ, Երեւան տոնավաճառ, «Վեգա» հիպերմարկետ, «Հագուստի աշխարհ» խանութների […]

Անհանգստանալ պետք չէ. Վենգերը՝ Մխիթարյանից

Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի հետ պատասխան հանդիպումից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի և վերականգնման ժամկետների մասին:  «Գիտեք, որ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածք է ստացել: Նա ևս երկու շաբաթ չի կարող օգնել: Բայց, անհանգստանալ պետք չէ: Մենք ունենք պրոֆեսիոնալ բժշկական շտաբ և Մխիթարյանը հանգամանորեն անցնում է […]

Թուրքիայում հայերի պահած գանձերը գտնելու մոլուցքը չի մարում

Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել: Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ: Նա հեռուստադիտողներին ցույց է տվել գանձ որոնելու ձևերը: Ուղուր Քուլաչը, ով հանդիսանում է «Uğur Elektronik»  (Ուղուր էլեկտրոնիկ) դետեկտորներ արտադրող ընկերության սեփականատերը, ներկայացրել է մի […]

Երբ ուժային բալանսը փոխվեց, «փոխվեց» և հայտարարության իմաստը

Ոչ ոք չի հիշացնում, ասի ես հիշացնեմ, անդարդ գլուխս դարդի տակ դնեմ: Սերժ Սարգսյանը, որ ասել էր, թե վարչապետի պաշտոնին չի հավակնելու, շատ կոնկրետ քաղաքական իրավիճակում էր ասել ու էդ կոնկրետ իրավիճակում շատ կոնկրետ նպատակով: 2014-ի ապրիլին, Տիգրան Սարգսյանի հրաժարակից հետո, Հովիկ Աբրահմյանի վարչապետ նշանակցելուց առաջ: Այդ ժամանակ դեռ գործում էր Բարգավաճ-Կոնգրես դաշինքը, որը 14-ի […]

Դատավորն, իր արդարադատական ֆունկցիան կատարելիս, բացարձակապես անկախ է. Գագիկ Հարությունյան

Տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի առաջին հանդիպումը հայաստանի հանրապետության դատարանների նախագահների հետ, տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը  Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նախօրոք կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները՝ Հայաստանի դատական իշխանության առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների ուղղությունները սահմանելու […]

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին և նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այդ նախաձեռնությունն ու նկատել, որ այն նոր լիցք կհաղորդի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանը: «Մեզ համար մեծ պատիվ […]

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է կարևոր որոշում

2018 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ստորագրել է «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» Խորհրդի որոշումը:             Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասի, 164-րդ հոդվածի 1-ին մասի և 173-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 79-րդ հոդվածների և 94-րդ […]

Գյումրիում երեխան ընկել է 4-րդ հարկից

Գյումրիի շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից երկու ու կես տարեկան երեխա է ընկել: Փոքրիկ տղան  տեղափոխվել է «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Երեխան ունեցել է բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ։ Բժիշկ Աշոտ Կյուրեղյանի հավաստմամբ՝ երեխան ունեցել է գանգուղեղային տրավմա, աջ արմնկային ոսկորի բաց կոտրվածք ու մարմնի տարբեր […]

Հայաստանի Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոնի միջոցով նշվում է Ազգային գրադարանային շաբաթը

«Մութ ու փոթորկուն գիշեր էր»: Այսպես է սկսվում ամերիկացի ֆանտաստ գրող Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքրիկ ծալ» դասական երկը, որը Հայաստանի և ԱՄՆ-ի  Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շարքում այսօր՝ ապրիլի 13-ին  բարձրաձայն  ընթերցվեց Հայաստանի բոլոր 5 Ամերիկյան անկյուններում:              Մարաթոնին էին միացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և այլ ամերիկացի դիվանագետներ, մշակույթի 3 փոխնախարարներ, քաղաքապետարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի