25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոնի միջոցով նշվում է Ազգային գրադարանային շաբաթը

«Մութ ու փոթորկուն գիշեր էր»: Այսպես է սկսվում ամերիկացի ֆանտաստ գրող Մադլեն Լենգլի «Ժամանակի մի փոքրիկ ծալ» դասական երկը, որը Հայաստանի և ԱՄՆ-ի  Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շարքում այսօր՝ ապրիլի 13-ին  բարձրաձայն  ընթերցվեց Հայաստանի բոլոր 5 Ամերիկյան անկյուններում: 
            Մարաթոնին էին միացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և այլ ամերիկացի դիվանագետներ, մշակույթի 3 փոխնախարարներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, գրադարանավարներ և ընթերցողներ, ովքեր 5 րոպեն մեկ հերթագայելով գրքից հատվածներ էին ընթերցում՝ հայերեն ու անգլերեն լեզուներով: 
            Այս միջոցառումը կազմակերպվել էր նշանավորելու Ազգային գրադրանային շաբաթը, որը ԱՄՆ-ում նշվեց ապրիլի 4-ից 14-ը, իսկ Հայաստանում այն կընթանա ապրիլի 16-ից 23-ը:  Շուրջ 60 տարի առաջ սկիզբ առած այս ավանդույթը նպատակ ունի խրախուսել ընթերցանությունը բոլոր տարիքային խմբերում: 
            «Գրադարանները հասարակության սիրտն են, -ասաց դեսպան Միլսը, – մենք հավաքվում ենք գրադարաններում, դրանք մեր համայնքային տունն են: Գրադարակներին տեղ գտած պատմություններին ծանոթանալով մենք նոր տեսակետներ ու նոր մտածելակերպեր ենք բացահայտում: Իսկ այսօր, գրադարաններն իրենց կապի և տեխնիկայի միջոցներով, մեզ կապում են մյուսների հետ աշխարհի տարբեր ծայրերում և մեզ ապահովում են ապագան կառուցելու համար անհրաժեշտ գործիքներով»: 
            «Ժամանակի մի փոքրիկ ծալ» վիպակը պատմում է մի աղջկա մասին, ով չէր ձուլվում հարմարվողական հասարակությանը ու պայքարում էր այդ անասելի ճնշումների դեմ, որոնք պարտադրում էին լինել բոլոր մնացածի նման: Նա իր հայրիկին փրկելու նպատակով ժամանակի, տիեզերքի և իր մտքի միջով մի ֆանտաստիկ ուղևորություն է կատարում և այդ ճանապարհին կարողանում է ներքին ուժ գտնել, որպեսզի ինքն իրեն ընդունի ու սիրի այնպես, ինչպես կա: Այս գրքի հայերեն թարգմանությունը, որը վերջերս հրատարակեց «Անտարես» հրատարակչությունը, հովանավորվել է ԱՄՆ դեսպանության կողմից: Դեսպանությունը գրքի օրինակներն անհատույց տրամադրելու է Հայաստանի գրադարաններին և դպրոցներին: 
            «Սա ամերիկյան մանկա-պատանեկան գրականության դասական երկերից է, որը հարմարվողականության ճնշող բնույթն է ընդգծում: Սա իրական ամերիկյան պատմություն է, որն ուսումնասիրում է անհատական արժեքները և կարծում եմ, հայ ընթերցողին կօգնի ավելի լավ հասկանալ ամերիկյան մտածելակերպը, – ասաց դեսպան Միլսը, – հենց իր մեջ ուժ գտնելու հանգամանքի շնորհիվ էլ այն դարձել է պատանիների սիրած գրքերից մեկը ողջ ԱՄՆ-ում: Այս պատմությունը բոլոր նրանց մասին, է, ովքեր առանձնանում են ինչ-որ բանով, չեն ձուլվում և սա հատկապես ակտուալ է պատանեկան տարիքում: Այն պատանի ընթերցողներին սովորեցնում է հարգել ու սիրել իրենց և իրենց ինքնատիպ գծերը, որով նրանք առանձնանում են մյուսներից»:
           Մինչ մարաթոնի մասնակիցները Երևանի Ամերիկյան անկյունում բարձրաձայն ընթերցում էին գիրքը և տեսակապի միջոցով նրանց էին միացել  Կապանի, Չարենցավանի, Վանաձորի և Գյումրու Ամերիկյան անկյունները, Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները Երևանի Ամերիկյան անկյունն իր հարկի տակ ընդունած Ավետիք Իսահակյանի անվան Երևանի կենտրոնական քաղաքային գրադարանի պարտեզում գրքի հիմնական տեսարանների պատկերազարդմամբ էին զբաղված՝ ներկայացնելով իրենց գեղարվեստական մեկնաբանությունները:
           Հայաստանի 5 Ամերիկյան անկյուններում տարին բոլոր գրականության ու անգլերենի տոն է: 2017թ. Ամերիկյան անկյուններ այցելել են ավելի քանի 70 000 հոգի, վերցվել է անգլիալեզու 30 649 գիրք, դիտվել են 6 341 ֆիլմեր: Ընդհանուր առմամբ առաջարկվել են 1 447 ծրագրեր, որոնց շարքում եղել են անգլերենի ուսուցման, համակարգչային ծրագրավորման, բիզնես մեկնարկելու, եռաչափ տպագրության անվճար դասեր և խմբակներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ