20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գյումրիում երեխան ընկել է 4-րդ հարկից

Գյումրիի շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից երկու ու կես տարեկան երեխա է ընկել: Փոքրիկ տղան  տեղափոխվել է «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Երեխան ունեցել է բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ։ Բժիշկ Աշոտ Կյուրեղյանի հավաստմամբ՝ երեխան ունեցել է գանգուղեղային տրավմա, աջ արմնկային ոսկորի բաց կոտրվածք ու մարմնի տարբեր մասերի սալջարդ։ «Շտապ կատարվել են ռեանիմացիոն օգնություն։ Երեխան ապարատային շնչառությամբ է շնչում»,-Henaran.am-ին փոխանցեց նա։
 
Հիվանդանոցից տեղեկացրեցին, որ կապվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետ, ու հրավիրվել է ռեանոմոբիլը մասնագետների հետ։
Այժմ որոշվում է, թե արդյոք հնարավոր է երեխային տեղափոխել Երևան, քանի որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ