27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2018

Հիմարություն է, անպարկեշտ պահվածք. պատգամավորը՝ ակցիայի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի ակցիան անպարկեշտ պահվածք է համարում։ «Հիմարություն է, անպարկեշտ պահվածք։ Ազգային ժողովն ունի իր գործելաոճը և ցանկացած պատգամավոր, որը հարգում է իրեն և իր գործընկերներին, պետք է հետևի այդ գործելաոճին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի […]

«Սերժ Սարգսյանի իշխանության օրոք և՛ լավ բաներ են եղել, և՛ վատ» /տեսանյութ/

 ԿԲ նախկին ղեկավար  Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք և՛ լավ բաներ են եղել, և՛ վատ։ Բանախոսը  Սարգսյանի իշխանության տարիներից  առանձնացրեց երկու   դրական երևույթ։ «Այս քաղաքական տեղաշարժերի պարագայում մարդկանց խումբը, իշխանություն անվանելը մի քիչ շատ կլինի, այդ մարդկանց խումբը կփորձի գուցե մտածել՝ ինչ անել մի քիչ ավելի լավ ապագա […]

Հրդեհ Շղարշիկ գյուղում

Ապրիլի 10-ին, ժամը 22:02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք:  Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել` 01:44-ին: Այրվել են 4-րդ փողոց 1-ին փակուղում գտնվող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և անասնագոմում կուտակած մոտ 3 տ անասնակեր:

Սա գործընկերային վերաբերմունք չէր. Մանե Թանդիլյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն դուր չի եկել այն հանգամանքը, որ նույն խմբակցության պատգամավորներ,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ԱԺ-ում գունավոր ճայթռուկով ակցիա անելն իրենց հետ չեն քննարկել: «Ես շատ ավելի կողջունեի, եթե քննարկված լիներ: Այնուամենայնիվ, երբ դահլիճում քննադատական ու […]

Հայաստանը հաջողություններ է ունեցել գրահրատարակչության ոլորտում

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝  վերջին տարիներին նշանակալի իրադարձություն էր Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելը: Ըստ բանախոսի՝ անցած տասը տարիների ընթացքում որոշակի ձեռքբերումներ ունեցանք Հայաստանի գրահրատարակչական կյանքում։ «Այն վերածվեց համակարգի, և պետք է պահպանենք ներկայիս սանդղակը և փորձենք ավելի բարձր ցուցանիշների ձգտել», –  ասաց բանախոսի։  Ըստ բանախոսի՝   այդ հաջողությունները […]

«Ասում են՝ գնացողի հետեւից շատ վատ բան ասել չի կարելի» /տեսանյութ/

ԿԲ նախկին վարչապետ Բագրատ Ասատրյանն  այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում ասաց՝ չի շտապում   բացասական  գնահատականներ տալ արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիների մասին: «Ասում են՝ գնացողի հետեւից շատ վատ բան ասել չի կարելի, նա արդեն գնացել է։ Այս իշխանությունն էլ է այդպես ասում, երբ մատնանշում ես արտաքին պարտքի, տնտեսական աճի ցուցանիշները», –   ասաց  Ասատրյանը: […]

Ջերմաստիճանը կնվազի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 11-12-ի երեկոյան ժամերին, 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի […]

«Որևէ նախագահ, որևէ վարչապետ կամ նախարար տաղանդներ ծնել չի կարող»

  Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է ՝ յուրաաքանչյուր կառավարման ժամանակահատված ունենում է իր դրական և բացասական հետևանքները երկրի տարբեր ոլորտների վրա՝ այդ թվում նաև մշակույթի։ Ըստ բանախոսի՝ հարկավոր է նկատել և շարունակել դրականը, դրան զուգահեռ նաև նկատել և չշարունակել բացասականը: «Միայն այսպես է հնարավոր ինչ-որ առաջընթաց ապահովել մշակութային կյանքում և առհասարակ յուրաքանչյուր […]

ՔԿՀ-ներում պահվող հաշմանդամություն ունեցող անձինք ապահովվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներով

ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ: ՀՀ արդարադատության նախարարությունը, քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս, առանձնակի կարևորություն է տալիս խոցելի խմբերի, մասնավորապես, անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ուսումնասիրությանն ու դրանց լուծման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված