12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սա գործընկերային վերաբերմունք չէր. Մանե Թանդիլյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն դուր չի եկել այն հանգամանքը, որ նույն խմբակցության պատգամավորներ,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ԱԺ-ում գունավոր ճայթռուկով ակցիա անելն իրենց հետ չեն քննարկել: «Ես շատ ավելի կողջունեի, եթե քննարկված լիներ:

Այնուամենայնիվ, երբ դահլիճում քննադատական ու հեգնական խոսքեր, արտահայտություններ էին հնչում, ես կոչ արեցի իմ պատգամավոր գործընկերներին չհեգնել և ըմբռնումով մոտենալ ակցիային»,- ասաց Թանդիլյանը:

Հարցին՝ դժգոհության ձևը իր համար ընդունելի էր, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Մենք այստեղ գործընկերն էինք, և լավ կլիներ, որ դա քննարկվեր գործընկերների հետ, իսկ սա գործընկերային վերաբերմունք չէր: Մենք դահլիճում չպետք է անակնկալի գայինք»:

 Սակայն պատգամավորը չպատասխանեց հարցին, որ եթե իմանային ակցիայի մասին, ապա կմիանայի՞ն, միայն ասաց, որ այս և այլ թեմաների հետ կապված հայտարարություն կանի ապրիլի 18-ից հետո:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ակցիա անցկացրին: Նրանք երկու գունավոր ճայթռուկ վառեցին ԱԺ դահլիճում, որտեղ շնչելն այդ պահին անհնար դարձավ:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ